Կայքի մենյու
Մեր հարցումը
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
Արձագանքներ մեր ծառայություններից1. Ռոմելլա 5 տարեկան: Հաճախում էր մանկապարտեզ: Իր համար ստեղծել էր երևակայական աաշխարհ, և շփվում էր միայն իր աշխարհի հերոսների հետ: Ծնողներն անհանգստանում էին, որովհետև երեխան չէր շփվում իրենց հետ, ընկերություն չէր ցանկանում անել մայրիկի հետ, պարփակված էր և համարում էր, որ ինքը Մոխրոտիկն է: Հեքրաթաթերապիայի և զարգացնող խմբակի շնորհիվ երեխայի վերաբերմունքը 3 պարապմունքից հետո զգալիորեն փոխվեց: Սկսեց շփվել երեխաների հետ, մանկապարտեզում նոր ընկերներ ձեք բերեց: Ռոմելլան դարձելէր նոր մոխրոտիկ, ով ուներ լավ ընկերներ և լավ ընկեր-մայրիկ: Ծնող` Անկեղծ ասած, երեխայիս հետ միշտ ցանկացել եմ խաղալ, լինել իր համար ընկեր ու հետո նոր մայր, բայց նա միշտ խուսափել է: Տարա մանկապարտեզ` կարծելով կփոխվի: Բայց նա իր համար ստեղծել էր երևակայական մի աշխարհ, որտեղ ոչ մեկիս ներս չէր թողնում: Ընկերուհիս պատմել էր «Խարիզմա» կազմակերպության ծրագրի ու մասնագետների մասին, մտածեցի այստեղ էլ բերեմ, գուցե ստացվի: Մասնագետին չասացի սկզբում երեխաս ինչ խնդիր ունի, հետաքրքիր էր, իրոք կկարողանան հասկանալ երեխայիս հետ ինչ է կատարվում: Եվ իրոք, նրանց սոցիալական մակավարժը` Անի Գարամյանը, առաջին հանդիպումից հետո նկարագրեց երեխայիս խնդիրը ու 3 պարապմունք հետո երեխաս լիովին փոխվեց, փոխվեց նրա ներքին աշխարհը, մանկապարտեզից հետո գալիս էր տուն ու սկսում էր պատմել օրվա տպավորությունների ու նորությունների մասին, մի շաբաթվա մեջ նոր ընկերներ ձեռք բերեց: Շատ շնորհակալ եմ այս կազմակերպության հմուտ մասնագետներին իրենց աշխատանքի համար:
Հ.-4 տարեկան /հասկանալի պատճառներով երեխայի անունը չի նշվում/ Հ.-ի մոտ 2.5 տարեկանից մանկական օնանիզմ էր սկսվել, որը գնալով խորացել էր մինչև նեվրոզի աստիճանի:
Ծնող Տիկին Դավթյանի մասին մեզ ասացին մեր թաղային պոլիկլինիկայում: Արդեն ամեն ինչ փորձել էինք, 2 տարի տանջվում էինք մեր տղայի այդ խնդրի պատճառով, տանջվում էր նաև երեխան, նոպայիկ պահերին նրան նույնիսկ մոտենալ չէր լինում: Երբ եկանք և տիկին Դավթյանն ասաց 1-2 հեքիաթաթերապիայի միջոցով հնարավոր է լուծել խնդիրը, ամուսնուս հետ չհավատացինք, թե ինչպես կարող է հեքիաթը բուժել: Երբ պայմանավորված օրը եկանք և 1.5 ժամ պարապմունքից հետո վերադարձանք տուն, անընդհատ սպասում էիք, որ նորից երեխայի մոտ կսկսվեն նոպաները, սակայն 2, 5 օր և արդեն մեկ ամիս հետո համոզվեցինք, որ հեքիաթն իսկապես հրաշագործ ազդեցություն է թողել: Մենք այլևս այդ խնդիրը չունենք ու անչափ շնորհակալ ենք տիկին Դավթյանից:
Ալեքս 5 տ. Կամակոր ու երես առած տղաս արդեն հոգնեցրել էր ինձ, տատիկին, դայակին: Նրան մեծացնում էի առանց հայր, ու շատ դժվար է դաստիարակել, երբ ստիպված ես նաև նյութական ապահովության համար անդադար աշխատել: Լսել էի կենտրոնի մասին ընկերուհուցս, սկսեցինք հաճախել շտկողական պարապմունքների ու հիացած էի երեխայիս փոփոխությունով: Նա դարձավ շատ քաղաքավարի, հանգիստ, այլևս չէր բղավում մեզ վրա, ոտքերը գետնին չէր խփում, սովորեց խնդրել, երբ ինչ որ բան էր ուզում: Տատիկն արդեն հաճույքով է նրա հետ դուրս գալիս զբոսանքի, որովհետև այլևս չի ամաչում նրա արաքներից: Շնորհակալություն մեր ընկեր Նարինեին այդ փոփոխության համար:
Նարե 5,5 տ.
«Ինչուիկ» երեխաները հաճախ են դառնում ծնողների համար գլխացավանք ու չգիտես, թե նրանց հետ ինչպեºս վարվել: Մեր երեխան մեզ համար դարձել էր նյարդայնացման միջոց: Ամեն ինչին հարցնում էր ինչու, ինչու...., բայց նույնիսկ չէր էլ լսում պատասխանը: Դյուրագրգիռ էր ու կամակաշոր: Հարկադրված էինք դիմելու հոգեբանի և այցելեցինք Այբ Բեն Գիմ զարգացման կենտրոն: Ի զարմանս մեզ, մեր կոպիտ, կամակոր ինչուիկ աղջիկը, մեկ ու կես ամիս հետո դարձավ անճանաչելի արքայադուստր` հեզիկ, նազիկ, համեստ, ցածրախոս: Կենտրոնի սոցիալական մանկավարժ ընկեր Էլիզան ուղղակի աննկարագրելի փոփոխույուն բերեց մեր և մեր դստեր կյանքում: Շնորհակալություն նրանից և ողջ կոլեկտիվից իրենց ջերմության ու բարձր պրոֆեսիոնալիզմով մոտեցման համար:
Առողջարարական մերսումԵրեխաները հաճախ բողոքում են շուտ հոգնելուց, գլխացավերից, երկար չեն կարողանում նստել դասերի պատրաստման համար: Դա մեծամասամբ բացատրվում է նրանց բնավորության ու ծուլության խնդիրներով: Սակայն մենք նկատել ենք, որ մեծ մասամբ նման խնդիրները ի հայտ են գալիս ողնաշարային խնդիրների դեպքում: Մեր կենտրոնում առողջարարական մերսման շնորհիվ երեխաները ձեռք են բերում ուղիղ կեցվածք, ամրանում են թույլ մկանները, ունենում ենք դեպքեր, երբ ՄՈւԿ-ով երեխաները սկասում են ավելի կայուն դիրք ձեռք բերել, նստել, չորեքթաթ քայլել, ձեռքերի մանր մոտորիկան աշխատացնել, երբ մերսումները համատեղվում են այլ թերապիաների ու հեգեբանական աշխատանքների հետ: Արդեն 5 ամիս է, ինչ մեզ մոտ է հաճախում Գ. 13 տարեկան: նրան բժիշկները ախտորոշել են աճի հորմոնալ խանգարում, սակայն ծննդաբերական տրավմայի արդյունքում նրա երկու ձեռքերը ևս վնասված էին ու նա մեր կենտորն եկավ 90 աստիճան ծալված ձեռքերով, ուսա-վզային հատվածի դիստրոֆիաներով` վիզն ամբողջուցյամբ մտել էր ուսերի մեջ, կցկված ու կորացած վիճակում: Նրա թիակները 5 սմ տեղաշարժված էին դեպի վեր ու առաջ, որի պատճառով նրա ձեռքերի շարժումները սահմանափակ էին:: Մերսումների և մարզումների արդյունքում այսօր Գ.-ի մոտ նկատում ենք զգալի առաջընթաց:
Բոդի-արտ
|
Որոնել
Օրացույց
Գրառումների պահոց
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||