Կայքի մենյու
Մեր հարցումը
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
Արտթերապիա
Բոլորի համար Արտթերապիան մեթոդիկա, որը իրականացվում է գեղարվեստական ստեղծագործության միջոցով: Այն էֆեկտիվ մեթոդներից է, որն օգտագործվում մանկավարժների, հոգեբանների և հոգեբույժների աշխատանքում: Կարելի է ասել, որ արտթերապիայի սեանսի ընթացքում այցելուն ստանում է գրություն սեփական ենթագիտակցությունից: Արտթերապիայի մեթոդիկան հիմնվում է այն համոզման վրա, որ մարդու ներքին Ես-ը արտահայտվում է տեսանելի կերպարներում այն ժամանակ, երբ նա նկարում կամ քանդակում է, և դա չի անում գիտակցված, այլ ինքնաբեաբար: Կառլ Յունգն իր այցելուներին առաջարկում էր նկարել իրենց երազները, երազանքները և ֆանտազիաները: Արտ-թերապիայի առանձնահատկությունն այն է, որ այն եռակողմ աշխատանք է, գործ ենք ունենում այցելուի, թերապեվտի և ստեղծագործության հետ: Այն միշտ ռեսուրսային է և ցուցված է բոլորին` մեծերին, փոքրերին, անգամ հիվանդներին: Արտ-թերապիան թույլ է տալիս հասնել հետևյալ նպատակներին
Արտթերապիայի տեսակներն են. 1. Իզոթերապիա. սրա մեջ մտնում են կավով աշխատանքը և նկարչաթերապիան: Այն իրականացնելը բավականին հեշտ է: 2. Բիբլիոթերապիա. գրքի միջոցով բուժումն է: Այն ունի երկու ձև` պասսիվ և ակտիվ: Պասսիվի դեպքում հանձնարարվում է կարդալ գիրքը: Այդ դեպքում միտք է առաջանում. «եթե մարդկությունը անցել է դրա միջով, ուրեմն ես մենակ չեմ»: Իսկ ակտիվ ձևի դեպքում մարդն ինքն է գրում (օրինակ` նամակ, բանաստեղծություն, հեքիաթ): 3. Դրամաթերապիա. սա խաղն է, ներկայացումը: 4. Երաժշտաթերապիա. այն ազդում է խորքային կառույցների վրա, քանի որ մարդը չի կարող դիմանալ երաժշտությանը: Բուժիչ ազդեցություն ունի դասական երաժշտությունը (Մոցարտի ցանկացած երաժշտություն շատ լավ է): Կա երաժշտաթերապիայի երկու դպրոց` ամերիկյան և շվեդական: Ամերիկյանի ներկայացուցիչներն այն որպես ֆոն են դիտում (երկրորդային): Այն շատ օգտակար է, երբ քունն է խանգարված: Իսկ շվեդականի ներկայացուցիչներն աշխատում են միայն երաժշտաթերապիայով: Թե ինչպես է աշխատում մարդու վրա` պարզ չէ, բայց աշխատում է: 5. Պարային թերապիա: Այն դեպքն է, երբ շաժումներով և պարով արտահայտում են զգացմունքները: Հեղինակը Այադա Դունկան է: 6. Ավազաթերապիա. աշխատում է խորքային խնդիրների հետ, հատկապես երեխանեի հետ: Պետք է ունենալ երկու տարր` ջուր և ավազ: Օրինակ. Ինչպիսին է քո հոգեվիճակը, պատրաստիր դա ավազով: Իսկ ինչպիսին կուզենայիր այն լիներ, քանդիր նախորդը և ստեղծիր նորը: 7. Ֆոտոթերապիա. Մարդը սովորում է տարբեր տեսանկյուններից նկարել միևնույն երևույթը: Իսկ մյուս ձևն աշխատում է անցյալի լուսանկարների հետ: |
Որոնել
Օրացույց
Գրառումների պահոց
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||