Կայքի մենյու
Մեր հարցումը
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
Հեքիաթաթերապիա
Հիշու՞մ եք ձեր մանկական տպավորությունները
կախարդական հեքիաթներից: Իսկ ինչպե՞ս էիք անհանգստանում գլխավոր հերոսների համար, ինչպե՞ս
էիք նրանց հետ հաղթահարում խոչընդոտները, ուրախանում էիք նրա հաջողություններով և հաղթանակով: Սովորաբար հեքիաթային հերոսների հետ սովորում
ենք տարբերել բարին ու չարը, քաջությունն ու վախկոտությունը, բարեհոգությունն ու դաժանությունը,
հավատարմությունն ու դավաճանությունը: Հենց մոգական հեքիաթների, պատմությունների
շնորհիվ է, որ արթնանում է երեխայի երևակայությունն
ու ֆանտազիան և մարմնավորելով հերոսներին,
միասին բացահայտում են ճշմարտությունը, հաղթահարում են փորձությունները, դիմակայում
են հարձակումներին, ինչպես նաև թվացյալ անելանելի իրավիճակների համար գտնում են ելքեր: Ժամանակակից երեխաները ևս հեքիաթները լսելով
բացահայտում են աշխարհն ու փորձ են ձեռք բերում: Ավստրալացի հայտնի հոգեբան Դ. Բրետը
գրում էր, որ «երեխաները մոգական պատմություններում գտնում են իրենց կյանքում տեղի
ունեցած իրադարձությունների արձագանքը: Նրանք
ձգտում են օգտվել հեքիաթային հերոսների օրինակից, ով պայքարում էր իր վախերի և խնդիրների
դեմ: Բացի այդ էլ, հեքիաթները երեխաներին հույս են ներշնչում, որը համարվում է կարևորագույն
գործոն: Երեխան, ով զրկվել է հույսից, հրաժարվում է պայքարից և երբեք հաջողություն
չի ունենում»: Յուրաքանչյուր հեքիաթում որպես կանոն առկա
են հետևյալ տարրերը.
Բայց հեքիաթն այն դեպքում է դառնում թերապևտիկ, երբ երեխան նույնացվում է հերոսների հետ,
համեմատում է հեքիաթի սյուժետը իր կյանքի հետ, ինչպես նաև ձեռք է բերում փորձ կամ հասկանում է թաքցված հաղորդագրությունը: Վերջին ժամանակաշրջանում հոգեբանները առավել հաճախ են երեխաների
հոգեբանական խնդիրների պարզաբանման համար թերապևտիկ հեքիաթներ օգտագործում: Երբեմն
այդ հեքիաթները հիշեցնում են ժողովրդական կամ հայտնի հեղինակների հեքիաթներ, իսկ երբեմն
էլ չեն ունենում գրական նշանակություն: Շատ հաճախ այն մարդիկ, ովքեր ծանոթ չեն հոգեթերապիայի գործընթացին,
կարող են այն համարել անհասկանալի և ոչ բովանդակալից: Բայց անկախ բովանդակությունից,
թերապևտիկ հեքիաթները ձգտում են օգնել երեխաներին, որպեսզի նրանք կարգավորեն իրենց
ներքին աշխարհը, իմանան որևէ նոր բան և իրականացնեն իրենց ցանկալի փոփոխությունները: ![]() v Ինչու՞մ են թերապեվտիկ հեքիաթների
ուժը...
Այս երևույթների բացատրություններից մեկը կայանում է այն, որ հեքիաթի իմաստն ընկալվում է միաժամանակ
երկու մակարդակով` գիտակցականով և ենթագիտակցականով: Գիտակցականը հեքիաթն ընկալում
է այնպես, ինչպես որ այն կա. երեխան
հաղորդակից է լինում հեքիաթային հերոսների ցավին, մտածում է, որ միևնույն է այն իր
մասին չէ, դա միտումնավոր է: Ենթագիտակցությունը «հավատում է» իր լսածին և տալիս է վարքի փոփոխման համապատասխան ծրագիրը՝ վերակարգավորում է արժեքները, հայացքները և դիրքորոշումը: Հեքիաթաթերապիայ միջոցով հնարավոր է վերացնել երեխայի վախերը, գիշերային անքնուրունը, կամակորությունները, ճաշից հրաժարվելը, գիշերային զբոսանքները, գիշերամիզության որոշ դեպքեր, ագրեսիվությունը: Հեքիաթաթերապիան արդյունավետ միջոց է երեխային այս կամ այն իրավիճակին ու միջավայրին հարմարեցնելու համար: Օրինակ. երեխաները հաճախ են սթրեսներ ունենում ծնողների ամուսնալուծությունների, հարազատների կորուստենրի դեպքերում: Հեքիաթաթերապիան անփոխարինելի հոգեբանական միջոց է նրանց հոգեկանի խնդիրների լուծման և կարգավորման համար: Հարցերի համար դիմեք մեզ մեր ֆորումներում և կարող եք ստանալ օգտակար խորհուրդներ մասնագետներից:
|
Որոնել
Օրացույց
Գրառումների պահոց
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||