Զարգացնող խմբակներ 3-6 տարեկանների համար
ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽՄԲԱԿ
2,5-6 տարեկանների համար
Մենք օգնում ենք Ձեր երեխայի տաղանդների ու կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, աջակցում նրան շրջապատող աշխարհում հարմարվելու, ինքնուրույն կողմնորոշվելու, հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը:
Մեր կենտրոնում երեխաները խաղում են, նկարում, ծեփում, ձեռքի աշխատանք կատարում /օրիգամի, քվիլինգ, աբլիգացիա, դեկուպաժ.../:
Դերային խաղերի շնորհիվ զարգանում է նրանց հաղորդակցական կարողություններն ու յուրացվում նոր գիտելիքներ:
Ծրագրերն անց են կացվում Մարի-Մոնթեսորյան ակտիվ, հետաքրքիր, խաղային մեթոդներով և խաղալիքներով, որոնք ապահովում են երեխաների իմացական, հուզակամային, շարժողական ոլորտների, անձնային ու սոցիալական զարգացումը:
Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ստեղծագործականության զարգացմանը, որը խթանում է նրա վառ անհատականության ձևավորմանը:
Յուրաքանչյուր երեխայի համար մշակվում է անհատական զարգացման ծրագիր` հաշվի առնելով նրա տարիքային և հոգեբանական առաձնահատկությունները:
Պարբերաբար կատարվում է երեխայի զարգացման դինամիկայի դիտարկում և գնահատում:
Մեր ծրագրերը նպաստում են նաև երեխաների սոցիալականացմանը` ապահովելով հասակակիցների և մեծահասակների հետ համագործակցելու,
հաղորդակցվելու, կոնֆլիկտները կանխարգելելու և հաղթահարելու, ինքնուրույն կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և այլ հմտությունների ձևավորմանը:
|