Հինգշաբթի, 29.10.2020, 02:44
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ներառական զարգացնող խմբակ

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽՄԲԱԿԸ` ՈՐՊԵՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁ

 

«Նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի բոցավառվի բավականաչափ պայծառ, շարժիչ ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունն էլ լիակատար չի լինի»  Թ. Դրայզեր

 

Ներառականության հիմքում «Կրթություն բոլորի համար» շարժումն է, որի նախաձեռնությունը հիմնական կրթությունը բոլորին մատչելի դարձնելն է, հատկապես նրանց, ովքեր հաճախ զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից` նկատի ունենալով հատուկ կարիքներով սովորողներին, հաշմանդամներին և այլոց: Այս համատեքստում, ներառական կրթությունը ենթադրում է դպրոցներ, հաստատություններ, որոնք պատրասատ են ուսուցման գործընթացում ներգրավել բոլոր սովորողներին` անկախ նրանց արատից, կարիքներից կամ դժվարություններից, և որոնք ավելի շուտ հաշվի են նստում սովորողների բազմազանության հետ, քան խուսափում դրանից:

Ներառական կրթությունը` որպես ներառման քաղաքականության բաղկացուցիչ, հնարավորություն է տալիս սովորելու համայնքներում գտնվող հանրակրթական դպրոցներում, սակայն նախքան դպրոց հաճախելը, անհրաժեշտ է տարաբնույթ խնդիրներով երեխաներին և նրանց ծնողներին օգնել նախապատրաստվել ու հաղթահարել հանրակթության կյանքին, առօրյային, ուսումնական գործընթացին ներառվելու բարդ գործընթացին:

  Պետությունը և համայնքը պետք է համախմբեն բոլոր ռեսուրսները` նրանց  հիմնախնդիրները առավել արդյունավետ լուծելու համար:

 

  «ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ» ներառական զարգացնող խմբակի ստեղծման գաղափարը ծնվեց 2015 թվականին, երբ Հայաստանի մանկական Ասոցիացիայի հետ համատեղ, անհատական շտկողավերականգնողական և զարգացնող պարապմունքներ իրականացնող «Խարիզմա ԵՀԿ-ի» երիտասարդ մասնագետների թիմը առաջարկեց ծնողներին օգնելու և երեխաների պարապմունքներն ավելի արդյունավետ դարձնելու համար, նրանց հաճախումները դարձնել ավելի երկար ու ամենօրյա: Իհարկե, դա բավական բարդ ու դժվար աշխատանք էր ենթադրում: Նախ, անհրաժեշտ էր կենտրոնի զարգացման խմբակներ հաճախող 3-5 տարեկան ոչ խնդրով երեխաների ծնողների համաձայնությունը ստանալ, ապա կազմակերպել համապատասխան միջավայր, քանի որ երկարօրյա պարապմունքներից բացի, անհրաժեշտ էր ապահովել խնամքի, ակտիվ և պասիվ հանգստի, սննդի և այլ սանիտարահիգիենիկ պայմանները: Առավել բարդ է հատկապես սննդի հարցը, քանի որ խնդրով երեխաները ունեն ընտրողական կերակրացանկ և համընդհանուր սննդի ապահովումը նաև այլ գործառույթներ է ենթադրում: Ուստի, ծնողների համաձայնությամբ որոշվեց, որ սնունդը իրենք կբերեն, իսկ մասնագետները, երեխաների ճաշի ժամը կկազմակերպեն էրգոթերապեվտիկ պարապմունքների սկզբունքով` սովորեցնելով ինքնուրույն ուտել, սեղանից օգտվել, կարգուկանոնի ենթարկվել:

Այսպես լուծվեցին մի շարք հրատապ խնդիրներ և խմբակը սկսեց գործել 2016թ.-ի հունվարից: Նախնական փուլում խմբում ներառված էին 5 ոչ խնդրով 4-5 տարեկան երեխաներ և 3 խնդրով, որոնց թիվը անընդհատ աճում է: Ոչ խնդրով երեխաների առկայությունը ապահովում է նույնականացման հոգեբանական կարևոր գործոնը, որի շնորհիվ խնդրով երեխաները ավելի արագ են սովորում ընդօրինակել նորմալ վարքաձևերը` խաղի, ուսուցման, ինքնասպասարկման ընթացքում:

Բացի այդ, սա կարևոր դաստիարակչական միջոցառում դարձավ ոչ խնդրով երեխաների և նրանց ծնողների համար, ովքեր սկսեցին նորմալ ընդունել աուտիզմի, սենսոմոտորային ալալիայի, քրոմոսոմային տարբեր համախտանիշներով, մանկական ուղեղային կաթվածով երեխաների վարքային խնդիրները, օգնել նրանց և չվերաբերվել խուսափողական:

Դրան նպաստեց նաև մի շարք համատեղ միջոցառումների կազմակերպումը: Արդեն երրորդից միջոցառմանը, ներառված խնդրով երեխաները մասնակցում էին թե՛ արտասանելով, թե՛ դերեր խաղալով, թե՛ երգ ու պարով:

Հաջողված փորձ էր արդեն մեկ տարի կենտրոն հաճախող հոգեկան և խոսքի զարգացման խնդիրներով երկու երեխաների հաճախումը նախակրթարան և դպրոց, որոնք ի զարմանս բոլորիս, դրսևորել էին բարձր գիտելիքներ և ընդունակություններ:

Այս հաջողված փորձի արդյունքը հույսով վառված ծնողներն են և արդեն սոցիալականացված երեխաները, որոնց խանդավառությունը, ուրախությունը և հաջողությունները, արդարացնում են մասնագետներիս ջանքերն ու ներառման մեծագույն նպատակը` մարդուն երջանկություն պարգևելը:

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Copyright MyCorp © 2020