Կիրակի, 20.09.2020, 01:23
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 14 » ՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ
15:04
ՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ

ՀՐԱՎԻՐՈւՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ

Հավանաբար շատերին է ծանոթ այնպիսի իրավիճակ, երբ գնում եք բժշկի որևէ խնդրով և բժիշկը բնշանակում է լրացուցիչ հետազոտության  ընթացք, որպեսզի հաստատի այս կամ այն հիվանդությունը:

Մենք շատ անգամ ենք հասարակ գլխացավին վերաբերում ի միջիայլոց,, բայց հանկարծ պարզվում է, որ դրա պատճառները շատ ավելի լուրջ են և նույնիսկ բնավ էլ կապ չունեն գլխի հետ: Օրինակ գլխացավը կարող է լինել թունավորումից, երիկամների բորբոքումից, եթե բժիշկն ափորձ է և նշանակում է միայն գլխացավի բուժում, չվերացնելով դրա բուն պատճառը, դուք հայտնվում եք ծանր կացության մեջ: Այս գործառույթը մենք անվանում ենք հիվանդության ախտորոշում կամ դիագնոստիկա:

Նույն խնդիրն է մանկավարժական և հոգեբանական գործունեության մեջ: Եթե մանկավարժը կամ հոգեբանը սխալ է կողմնորոշվում այս կամ այն վարքային դրսևորման պատճառահետևանքային կապերի հարցում, նա չի կարող կազմակերպել կարգավորման, շտկման, ուսուցման, զարգացման, դաստիարակության ճիշտ և արդյունավետ գործընթաց:

Մանկավարժների, հոգեբանների և ուսուցիչների համար դիագնոստիկան ևս կարևոր մասնագիտական կարողություն է, որը պահանջում է խորը գիտելիքներ՝ ֆիզիոլոգիական, հոգեբանական, մանկավարժական, հատուկ հոգեբանական:

Դրանք օգնում են ճիշտ կողմնորոշվել երեխայի, անձի վարքային դրսևորումների բուն, արմատական պատճառների բացահայտման և կարգավորման գործընթացի կազմակերպման հարցերում:

Խարիզմա ԵՀԿ-ում կազմակերպվում են հոգեբանամանկավարժական դիագնոստիկայի սեմինար-թրեյնինգներ:

Սեմինարների ժամանակ դուք ձեռք կբերեք հատուկ գիտելիքներ, ծանոթանալով տարբեր հոգեբանամանկավարժական խնդիրների դեպքում պատճառների բացահայտման նրբություններին: Զուգահեռ կազմակերպվող թրեյնինգները կօգնեն տեղում գործնական հմտությունների ձեռքբերմանը, որը կօգնի մասնագիտական գործունեության մեջ հասնել մեծ արդյունքների:

Եթե ցանկանում եք մասնակցել մեր սեմինար-թրեյնինգներին և զարգացնել Ձեր մասնագիտական կարողությունները, ինչպես նաև ձեռք բերել նոր ընկերներ` մասնագիտական փորձի փոխանակման դրական ու ջերմ մթնոլորտում, ապա մինչև ս/թ ապրիլի 20-ը ուղարկեք Ձեր  տվյալները   aibengim@gmail.com հասցեով, ստացեք մասնակցության հայտի էլեկտրոնային տարբերակը և գրանցվեք հետագա տեղեկատվություն ստանալու համար:

Տեղերի սահմանափակության պատճառով մենք կկատարենք ընտրություն և կտեղեկացնենք Ձեզ մինչև ապրիլի 21-ը: Նախապատվությունը կտրվի մասնագիտական գործունեության ոլորտի մասնագետներին և ուսանողներին, ովքեր ունեն բազային հոգեբանամանկավարժական կրթություն:

Դասընթացները սկսվում են ս/թ ապրիլի 24-ից, և կտևեն ժամը 18-00-ից մինչև 20-00` «Խարիզմա» երիտասարդական հասարակական կազմակերպության գրասենյակում:

Հասցեն` Տիգրան Մեծի 51:

Ընդհանուր դասընթացի արժեքը մեկ անձի համար` 20 000 ՀՀ դրամ: Ուսանողներին և պրակտիկ մասնագետներին կտրվի 50 տոկոս զեղջի հնարավորություն:

Մասնակիցները կստանա «ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ»:

Հարգանքներով`«Խարիզմա» ԵՀԿ թրեյնինգների կազմակերպիչ`

 Նարինե Մուրադյան /հեռ. (099) 00 14 16/:

 

Դիտումներ: 1229 | Ավելացրեց: go | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Copyright MyCorp © 2020