Կիրակի, 20.09.2020, 00:21
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական

Երեք տարեկան երեխային բնորոշ գիտելիքները, կարողություններն ու հմտությունները

Երեք տարեկան երեխային բնորոշ գիտելիքները, կարողություններն ու հմտությունները

(Մաթեմատիկական, խոսքի զարգացում, շրջակա միջավայր)

Մաթեմատիկական

Պետք է.

  • Իմանա առարկաների հավասարությունն ու անհավասարությունը:
  • Իմանա եռանկյունաչափական պատկերները (շրջան, քառակուսի, երանկյունի, ուղղանկյունի)
  • Կարողանա դասակարգել եռանկյունաչափական պատկերներին նման առարկաները:
  • Կարողանա հասկանալ «շատը», «քիչը» և դրանց տարբերությունները:
  • Կարողանա խոսքի մեջ կիրառել «մեծ», «փոքր», «շատ», «քիչ» հասկացությունները:
  • Կարողանա տարբերել առարկաները, գտնել նման առարկաներն իրենց երկարությամբ, չափով, կարողանա օգտագործել՝ «երկար», «կարճ» բառերը:

Կարողանա տարբերել «բարձր», «ցածր», «նեղ», «լայն» հասկացությունները:

 

 

 

                                           Երեք տարեկանի խոսքի զարգացում

Պետք է.

  • Իմանա տրանսպորտային միջոցները (ավտոմեքենա, ավտոբուս), բնությունը (ծառ, տերև, խոտ, ծաղիկ), մրգեր (խնձոր, տանձ, բանան), բանջարեղեն (լոլիկ, վարունգ, գազար), ընտանի կենդանիրները (շուն, կատու, հավ) և իրենց ձագուկները:
  • Իմանա գործողություններ ցույց տվող բառեր (լվանալ, ուտել, բուժել, լվացվել և այլն)
  • Իմանա հականիշ ցույց տվող բառեր (հեռու-մոտիկ, բաց-փակ, բարձր-ցածր, մութ-լույս, արագ-կամաց)
  • Կատարի մեծահասակի կողմից տրվող տարրական հրահանգները (բեր կարմիր խորհանարդիկը, դեղին գնդակը, փոքր նապաստակը և այլն):
  • Բերանային ապարատով զգա, ի՞նչ է ուտում, ի՞նչ է խմում:
  • Կարողանա կապակցված պատմել 2-4 նկարի բովանդակություն:
  • Կարողանա պատասխանել մեծահասակի հարցերին:

                                           Շրջակա միջավայր

Պետք է.

  • Իմանա 6 հիմանակ գույները՝ կարմիր, կանաչ, դեղին, սև, սպիտակ, կապույտ:
  • Իմանա իր անունը, ազգանունը, տարիքը, հարազատների անուններն ու հասցեն:
  • Անվանի առարկաներ:
  • Տարբերի և ճիշտ ասի տան, մեքենայի, ծառի և նման այլ առարկաների մասերի անվանումները: Ինչպես նաև, մարդու և կենդանիների մարմնի մասերը:
  • Տարբերի որոշ մրգերն ու բանջարեղենները:
  • Տարբերի գիշերը, ցերեկը, իմանա ինչով են տարբերվում:
  • Ճանաչի մուլտհերոսներ, կարողանա պատմել պարզ հեքիաթներ:

Պատրաստեց՝ Սյուզաննա Վարդանյանը



Աղբյուրը: http://tarigain hogebanutun
Կատեգորիա: Հոգեբանական | Ավելացրեց: go (03.07.2016)
Դիտումներ: 305 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020