Կիրակի, 20.09.2020, 01:10
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական

Հանձնիր թղթին քո ներաշխարհը ու տես այն քո աչքերով

 
«ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ» զարգացման կենտրոնը երեխաների, ծնողների ու բոլոր ցանկացողների համար առաջարկում է Արտ-թերապեվտիկ ժամանց, մասնագիտական աջակցությամբ անձնական խնդիրները լուծելու սեփական հնարավորությունների բացահայտմամբ:
 
Արտ-թերապիան մեթոդ է, որն իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով: Այն ամենից մեղմ և միևնույն ժամանակ ամենից խոր մեթոդներից մեկն է հոգեբանների և հոգեթերապևտների աշխատանքում:
 
Նկարելով, քանդակելով կամ գեղարվեստական ձևով իրենց խնդիրը կամ տրամադրությունը արտահայտելով` այցելուները կարծես գաղտնագրված հաղորդագրություն են ստանում իրենց ենթագիտակցականից, որի մասին նրանք հաճախ չեն էլ կռահում: Իսկ հմուտ մասնագետին դա օգնում է ավելի ճշգրիտ բացահայտել անձի խնդիրների, դժվարությությունների բուն պատճառահետևանքային կապերը:
 
«Արտ-թերապիաե տերմինը առաջին անգամ առաջ է քաշել հոգեբան Ադրիան Հիլլը: Այն, ի սկզբանե, նախատեսված էր ծանր հիվանդություններով տառապող այցելուների հետ աշխատելու համար, որոնք  դժվարանում էին  խոսքերով արտահայտել իրենց հույզերն ու ապրումները: Սակայն, այսօր արտ-թերապիան կիրառվում է որպես խմբային թերապիայի գործիք` մարդկանց թաքնված պոտենցիալը բացահայտելու և ինքնաճանաչմանը նպաստելու նպատակով: Արտ-թերապիայի շատ մեթոդիկաներ կիրառվում են այնպիսի մարդկանց հետ աշխատանքում, ովքեր  տառապում են  տարբեր բարդույթներով, ինքնամփոփությամբ` նրանց ավելի ազատ դարձնելու և հաղորդակցում սովորեցնելու համար: Ապացուցված է, որ արտ-թերապիայով զբաղվելը ոչ միայն նպաստում է նևրոզների հաղթահարմանն ու անձի անկաշկանդ լինելուն, այլև օգնում է ինքնագնահատականի բարձրացմանն ու ստեղծագործական, ճանաչողական հմտությունների զարգացմանը:
 
Սթրեսից ազատվելու համար մարդ կարող է դիմել բազմաթիվ միջոցների (հոգեբանի օգնությանը, դեղորայքի օգտագործման, …): Երբեմն գույները կարող են ազդել մարդու տրամադրության վրա: Օրինակ, նյարդային լարվածության դեպքում, հանգստանալու համար խորհուրդ է տրվում աշխատել բաց երանգի գույներով, իսկ տրամադրությունը բարձրացնելու`առավել նախընտրելի են վառ գույները` կարմիր, դեղին, կանաչ, նարնջագույն…:
 
Արտ-թերապիան իրականացվում է նաև ծեփագործության միջոցով:
 
Այսպես, օրինակ, պլաստիլինով ծեփագործության միջոցով հնարավոր է երեխաներին ու մեծերին օգնել հաղթահարել վախի զգացողությունը:
 
Արտ-թերապիան թույլ է տալիս այցելուին  արտահայտել իր մտքերը նկարչության, քանդակի, անգամ` թատերական խաղի միջոցով: Վերապրելով պատկերները` մարդ ասես ձեռք է բերում իր ամբողջականությունը, անկրկնելիությունն ու անհատականությունը: Այսպես արտթերապիայի շնորհիվ անձնավորությունն ազատվում է բացասական լիցքերից և դրական լիցքեր է ձեռք բերում: Այն հիմնականում օգնում է հասնել հետևյալ արդյունքների. 
 
§  զգացմունքների, հույզերի արտահայտում,
 
§  աշխարհի հետ շփման նոր ուղիների փնտրում,
 
§  սեփական անձի անկրկնելիության, նշանակալիության հաստատում,
 
§  հարմարվողականության բարձրացում մշտապես փոփոխվող աշխարհում: Գոյություն ունի արտթերապիայի երկու ձև՝ պասիվ և ակտիվ։
 
 Պասիվ ձևի դեպքում այցելուն« օգտագործում է պատրաստի գեղարվեստական ստեղծագործությունները, դիտում է նկարներ, երաժշտություն լսում, գրքեր կարդում։
 
Ակտիվ ձևի դեպքում հաճախորդը ինքն է ստեղծում արվեստի նմուշներ՝ նկարներ, գծապատկերներ և այլն։
 
Գոյություն ունեն արտ-թերապիայի բազում տեսակներ: Ժամանակակից արտ-թերապիայում օգտագործվում են շատ ու շատ այլ մեթոդիկաներ, որոնց հիման վրա առանձնացնում են տարբեր թերապևտիկ ուղղություններ` հեքիաթաթերապիա, երաշժտաթերապիա, գունաթերապիա:
 
Ներկայումս մշակվել է նաև աշխատանքի համակարգած մեթոդ` արտ-սինթեզաթերապիա, որն իր մեջ ներառում է զանազան մեթոդիկաներ, որոնք ուղղված են կոնկրետ այցելուի խնդրի հետ աշխատանքին և վերաբերում են արտ-թերապիայի տարբեր ուղղություններին: Արտ-թերապիան օգնում է հասկանալ ինքդ քեզ, ազատվել կուտակված բացասական էներգիայից, բացահայտել մարդու անգիտակցական ներուժը, զարգացնել և հարստացնել հոգեկան աշխարհը:  
 
Արտ-թերապիան կարող է իրականացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային: Ես հակված եմ ավելի շատ խմբային աշխատանքներին, որովհետև խմբային աշխատանքի ժամանակ խմբի յուրաքանչյուր մասնակից ներդնում է տվյալ աշխատանքի մեջ որևէ նոր բան, կարող ենք յուրաքանչյուրինը քննարկել: Սովորաբար, երեխաները թղթից, բնական հումքից պատրաստված իրենց աշխատանքները տանում են տուն, ցույց են տալիս հարազատներին` փորձելով նրանց սովորեցնել այն, ինչ իրենք են սովորել արտ-թերապիայի ընթացքում:
 
Այսպիսով, արտ-թերապիան թույլ է տալիս.
 
1. ձերբազատվել  տարբեր բարդույթներից,
 
2. բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից և այլ  բացասական հույզերից,
 
3. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ հաղորդակցման միջոցով,
 
4. կենտրոնացնել այցելուի ուշադրությունը նրա մտքերի և զգացողությունների վրա,

6. կարգավորել հոգեբանի և այցելուի փոխհարաբերությունները. համատեղ ստեղծագործական գործունեությունը հաճախ նպաստում է նրանց փոխադարձ ընդունմանը: 

 

Անի Գարամյան

Այբ Բեն Գիմ կենտրոնի սոցիալական մանկավարժ

Կատեգորիա: Հոգեբանական | Ավելացրեց: go (14.01.2014)
Դիտումներ: 704 | Տեգեր: արտ-թերապիա, նկարչություն, հոգեբանական խնդիրների, ծեփագործություն | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020