Կիրակի, 20.09.2020, 01:38
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական

Խոսքեր, որոնք կարող են ամրացնել փոխհրաբերությունները:

Խոսքեր, որոնք կսերտացնեն փոխհարաբերությունները…

 

1. Խոսքեր, որում կա հաշտվելու միտում. «Արի փորձենք մեկս մյուսին հասկանանք, փորձենք գտնել մի լուծում», «Ես շատ եմ ցանկանում հաշտվել և լինել քեզ հետ»:

2. Պատճառած ցավին, վիրավորանքին ուղղված ներողության խոսքեր. «Ներիր, ես ճիշտ չէի, որ քեզ էի մեղադրում», «Ներիր նրա համար, որ քեզ էի մեղադրում»:

3. Խոսքեր, որոնք ցույց են տալիս Ձեր սեփական սխալի խոստովանումը. «Այո, ես իսկապես սխալվել եմ», «Դու ճիշտ էիր, ես իրոք չեմ գրել այդ նամակը /չնայած որ ասել եմ, ուղարկելեմ այդ նամակը/»:

4. Ինքնախոստովանական խոսքեր, որում ասվում է`ընկերոջ հետ վեճը իրոք ազդում է ձեր հոգեվիճակի, բարեկեցության վրա: «Ես շատ եմ տանջվում նրանից, որ մենք վիճել ենք»:

5. Խոսքեր, արտահայտություններ, որոնք արտահայտում եմ ընկերոջ ապրած ցավն ու տառապանքը. «Ես իրոք ցանկանում եմ հասկանալ քեզ», «Ինձ համար իրոք կարևոր է հասկանալ, թե ինչով եմ քեզ նեղացնում»:

6. Խոսքեր, որոնց միջոցով ընկերն արտահայտում է իր հետաքրքրվածությունը, թե ինչ է զգում, ինչ է մտածում: «Ինձ հետաքրքիր է, ինչ երաժշտություն ես դու սիրում», «Ինչ ես սիրում նախաճաշել», «Ինչ ես դու զգում, երբ…», «Ինձ համար կարևոր է հենց քո կարծիքը»: Շատ կարևոր է, որ ընկերջ ապրումները և մտքերը, թեկուզև ձեզ համար ոչ հաճելի են, բայց դուք միևնույն է ցուցաբերում եք հետաքրքրվածություն: Երբ ընկերդ ասում է, որ ցավում է իր ծնողների կորստի համար, ավելի լավ է ասել. «Ինձ համար դժվար է, երբ դու չես շփվում ինձ հետ, բայց ես հասկանում եմ, որ դու մեծ ցավ ունես»:

7. Խոսքեր,  որոնք շեշտադրում են ձեր և ձեր ընկերոջ փոխհարաբերությունների կարևորությունը: Կարելի է ասել. «Ես ցանկանում եմ հենց քեզ հետ գնալ և դիտել այդ ֆիլմը», «Ես ուզում եմ քեզ հետ գնալ ընկերներիս տեսության, բայց ես քեզ կսպասեմ, երբ դու կվերադառնաս գործողումից»,

8. Խոսքեր, արտահայտություններ, որոնք պարզաբանում են ձեր հարաբերությունները, ընկերոջ նկատմամբ դրական էմոցիաները, զգացմունքները, իր արժեքը ձեզ համար: «Դու ինձ համար շատ թանկ ես», «Ես քեզ շատ եմ սիրում», «Դու ինձ շատ ես պետք», «Ես շատ եմ գնահատում քո անկեղծությունը (սերը, վստահությունը, հոգատարությունը և այլն)»: Հատկապես կարևոր է շեշտը դնել ձեր երկարատև հարաբերությունների վրա (եթե իրոք ցանկանում եք նրա հետ շարունակել ձեր հարաբերությունները):

9. Արտահայտություններ, որոնք ցույց են տալիս ձեր բացասական, նեգատիվ դիրքորոշումը ընկերոջ նկատմամբ, ինչը կապված է տվյալ իրադրության հետ. «Ես բարկանում եմ,երբ ինձ հիմար ես անվանում», «Ես բարկանում եմ, երբ հաղթանակից հետո դու իմ թիկունքին հարվածում ես»

Այսպես կոչված «Ես-հաղորդագրությունները» արդյունավետ են, և թույլ են տալիս, որ դիմացինը հասկանա, թե ինչ է ձեզ հետ կատարվում:

10. Ձեր ընկերոջն ասեք շնորհակալական խոսքեր այն բանի համար, որ արել է կամ դեռ անում է ձեզ համար: «Շնորհակալ եմ, որ դու ինձ համար կազմակերպեցիր այս երեկոն», «Շատ շնորհակալ եմ, որ ինձ զանգահարել ես», «Շատ շնորհակալ եմ նրա համար, որ դու կողքիս ես եղել»:

 

Միանշանակ, այս արտահայտությունները իրենց հզոր ուժող կամրապնդեն ձեր հարաբերությունները միայն մի պայմանով, եթե դուք իրոք անկեղծ եք, եթե դուք անկեղծ ցանկանում եք հաշտվել, իրոք հետաքրքրվում եք ընկերոջ ապրումներով ու զգացմունքներով: Հակառակ դեպքում «բուժիչ» խոսքերը դառնում են կեղծ ու խոցելի:

Կատեգորիա: Հոգեբանական | Ավելացրեց: go (09.10.2013)
Դիտումներ: 1017 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020