Կիրակի, 20.09.2020, 01:48
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական

Խոսքեր, որոնք կարող են քանդել փոխհարաբերությունները

Հասկանալի է, որ մեր խոսքերը չեն, որ քանդում են մեր հարաբերությունները, այլ մեր տրամադրվածությունն ու զգացմունքային արձագանքն է, որ  խոսքերի տեսքով հաղորդվում են մեր զուգընկերոջը (զուգընկերուհուն): Այդ խոսքերը դառնում են խոցող, անգամ վիրավորական: Հենց այդ խոսքերի պատճառով է համատեղ կյանքը հաճախ դառնում ծայրահեղ լարված կամ պարզապես անտանելի: Սակայն առավել հաճախ բառակապակցություններն օժտված են լինում քանդող, փլուզող ուժով:

Մենք հատուկ հարցումներ ենք անցկացրել մասնագետ հոգեբանների և մեր ընկերների շրջանում, այն մասին, թե մասնավորապես որ բառերն ու արտահայտություններն են եղել իրենց համար տհաճ, խոցող և զուգընկերոջ (զուգընկերուհու) հետ հարաբերությունները քանդող: Հարցվող անհատների համար որոշ արտահայտություններ խիստ սպեցիֆիկ էին, իսկ որոշ «քանդող, փլուզող» արտահայտություններ պարզապես օժտված էին ունիվերսալ ուժով: Փորձենք նկարագրել այդ արտահայտություններից մի քանիսը:

1.    Արտահայտություններ, որոնք սովորաբար կրում են «մեղադրական» բնույթ. «դու կրկին նախամուտքում ոտքերդ չես մաքրել»; «դու նորից աշխատանքից ուշացել ես»; «դու ինչպես միշտ մոռացել ես մթերք (հաց, ձու և այլն) գնել»: Ուշադրություն դարձրեք, որ ի տարբերություն կառուցողական քննադատության, որոնք ուղղված են զուգընկերոջ (զուգընկերուհու) հետ փոխհարաբերությունների կարգավորմանն ու բարելավմանը, նման արտահայտությունները կրում են «պատժիչ» բնույթ. այսինքն սրանց հիմնական նպատակը «հնազանդեցումն է»: Իզուր չեն տեքստում նշվում այնպիսի արտահայտություններ, որոնք դժվարությամբ են հերքվում. դրանցից են  «կրկին», «նորից», «ինչպես միշտ» բառերը:

2.      Ամոթ առաջացնող արտահայտություններ. «դու ինչպես կարողացար դա անել»; «միայն անքաղաքակիրթ մարդը կարող էր դա անել»:

Նման արտահայտություններն արհեստականորեն առաջ են քաշում, նաև ակնկալում են հետևյալ պատասխանները. «իրո՛ք, ինչպիսի հրեշ եմ ես», «ինչպիսի սրիկա եմ ես»;  «ես արժանի չեմ այս մարդու հետ շփվելուն»:

3.      Խոսքեր, որոնք «նվաստացնում են» զուգընկերոջ (զուգընկերուհու) ազգությունը. «դե իհարկե՛, ձեր հայերի մոտ հենց այդպես է ընդունված»; «դուք, բոլորդ էլ հենց այդպես կվարվեիք» (արհամարհանքով):

4.      Զուգընկերոջ (զուգընկերուհու) ընտանիքը և ազգը «նվաստացնող» արտահայտություններ. «դու էլ մայրիկիդ նման, փնթուշկա ես»; «մեր ընտանիքում ընդունված չէ նման արտահայտություններ կիրառելը»; «հայրիկիդ նման անհաջողակ ես»:

5.      Կանացի/տղամարդկային արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ. «օյ, օյ, տես է, տղմարդ է դառել»; «ըստ քեզ, ով նման կառուցվածքի վրա ուշադրություն կդարձնի»:

6.      Զուգընկերոջ (զուգընկերուհու) անուղղելությունը կամ թույլ կողմերն ընդգծող արտահայտություններ. «ո՞վ ես դու ընդհանրապես. սա իմ ծնողների բնակարանն է», «դու, անգամ վերնաշապիկներս չես կարող արդուկել»:

7.      Զուգընկերոջ (զուգընկերուհու) հոգեվիճակը կամ ներքին կյանքը  նկարագրող  արտահայտություններ. «դու միայն քո օգուտի մասին էլ հենց մտածում ես»; «դու ինձ հատուկ ես չէ նեղացնում»: Սրանք հոգեբանության մեջ հայտնի «Դու-հաղորդագրություն» հաղորդակցումն է:

8.      Զուգընկերոջ (զուգընկերուհու) պահանջների բավարարման ցանկության բացակայությունն արտահայտող խոսքեր. «ի՞նչ ես կարծում, որ ես քեզ հետ պետք է սեքսով զբաղվեմ»; «իսկ ես չեմ ցանկանում քեզ հետ հարաբերություններ պարզեմ»:

9.      Զուգընկերոջ կամ զուգընկերուհու կարևորությունը թերագնահատող արտահայտություններ. «ես որ առանց քեզ, հաստատ կկարողանամ ապրեմ»; «ես քեզ երբեք էլ չեմ սիրել, այսպես- խղճահարությունից էի քեզ հետ ապրում, երեխաների համար»:

10.  Արտահայտություն-գործողություններ, որոնք արտահայտում են զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ հարաբերությունների փլուզում. «քեզ հետ չեմ ցանկանում խոսել»; «չեմ ուզում էլ քեզ տեսնեմ»; «այսուհետ ուրիշ սենյակում քնիր»:

Հուսով եմ, որ թվարկվածներն այսուհետ կկիրառեք, ոչ թե որպես ձեր «զինվորական զինանոցի» հարստացման համար նախատեսված զենքեր, այլ նրա համար, որպեսզի գիտակցեք ձեր անկախությունն ու, թե ինչպես եք անկախ ձեզանից հարձակում գործում զուգընկերոջ (զուգընկերուհու) վրա, որով էլ ձեր հարաբերությունները փոխադարձ կերպով լարվում են: Եթե դուք էլ ձեր զուգընկերոջ մոտ նմանատիպ զենք հայտնաբերեք, չշտապեք նրան այդ մասին հաղորդել, քանի որ նման դեպքում ինքներդ կկարողանաք գաղտնի կերպով հարձակում գործել: Զուգընկերոջ թույլ կողմերի մասին քննարկելիս կարևորագույն քայլերց մեկն այն  է հանդիսանում, որ պետք է առաջինը խոստովանել սեփական «հաղորդակցական մեղքերը»:

Կատեգորիա: Հոգեբանական | Ավելացրեց: go (12.10.2013)
Դիտումներ: 433 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
0
1 Seda   [Նյութ]
Վայ ես դրանցից շատ եմ օգտագործում այ հիմա նոր եմ հասկանում, թե ինչու որոշ դեպքերում, ամուսնուս հետ խնդիրներ են ծագում, լավ հոֆդված էր, շնորհակալություն:

Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020