Շաբաթ, 19.09.2020, 23:59
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Մանկավարժական

ԱՆՎԵՐԱՊԱՀ ՍԵՐ

Մայրական սերը, իրականում, երեխայի հետ չի ծնվում: Շատ մայրիկներ երեխայի կյանքի առաջին ամիսներին նոր-նոր սովորում են սիրել այդ փոքրիկ, անպաշտպան և անհասկանալիորեն անվերջ ճչացող արարածին, որը միայն անհարմարություն ու տհաճություն է առաջացնում: Իհարկե, քիչ  մայրիկներ են խոստովանում դա, սակայն հաճախ քիչ է մնացել մի լավ թափահարեն այդ ծվծվանին:

Պետք չէ մեղադրեք ինքներդ  ձեզ, եթե հայտնվել եք նման իրավիճակում: Գաղտնիք չէ, որ բոլոր մայրիկներն էլ, թեկուզ մեկ անգամ, ունեցել են այդ ապրումները: Դա, նույնիսկ, իր հիմնավոր պատճառաբանությունն ունի: Այսպես, երիտասարդ հղի կինը մինչև ծննդաբերությունը շրջապատված է եղել ընտանիքի, հարազատների, միջավայրի համընդհանուր ուշադրությամբ: Երեխայի ծնունդն էլ համընդհանուր ուրախուրյան առիթ էր: Սակայն, կրքերը խաղաղվեցին, ամենքն իր գործով է զբաղված ու, կարծես, չեն էլ նկատում հոգնատանջ մայրիկին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես, դու քո փոքրիկի հետ ոչ ոքի պետք չես: Ավելին, բոլորը վազքի մեջ են, կյանքը եռում է շուրջդ, բայց դու  կապվել ես այդ արարածի մահճակալին, վերջ ազատությանը….Անգամ ուզածիդ չափ լացել չես կարող….

Սա կոչվում է ‹‹հետծննդաբերական ընկճախտ (դեպրեսիա)››: Դա բոլորի մոտ էլ լինում է, թեև յուրաքանչյուրի մոտ յուրովի: Դա  առավել խիստ է դրսևորվում առաջին երեխայի ծնունդից հետո: Հետագայում՝ մյուս երեխաների ծնունդից հետո ընկճվածության զգացողությունը կամաց-կամաց թուլանում է:

Ընդհանուր առմամբ երեխայի նկատմամբ սերը բացառիկ  դեպքերում է առաջանում  երեխայի ծնվելուց: Դա աստիճանական գործընթաց է: Այն գալիս է ալիք-ալիք, հավաքվում է, ընդհանրանում, ամրանում ու հասունանում: Դրա համար էլ կարիք չկա առաջին ամիսներին ինքնախարազանմամբ զբաղվել.‹‹ես վատ մայրիկ եմ, ուրիշներն իրենց բալիկներին ավելի շատ են սիրում և այլն, և այլն››…

Իսկ երբ առաջին հուզմունքը հանդարտվում է և ընկճախտն անցնում է, մայրը կամաց-կամաց սկսում է զգալ մանկիկին, հասկանալ, թե ինչ է նրան անհրաժեշտ: Կյանքն արդեն ավելի պայծառ գույներ է ստանում: Իսկ երբ այդ փոքրիկ ճվճվանը ժպտում է իր անատամ ժպիտով, մայրիկը մոռանում է և՛ անքուն գիշերները, և՛ անհանգստություններն ու մտահոգությունները, ամեն, ամեն ինչ: Հենց այստեղ էլ ծնվում ու ամրանում է սերը: Իհարկե, չի կարելի ասել, որ բոլորի մոտ նույն սցենարն է, բայց շատ-շատերի մոտ հենց այդպես է լինում:

Այդպես անցնում է տարի կամ ավել, փոքրիկը հանդարտվում է և իրեն շատ հանգիստ ու լավ է պահում, իհարկե դա էլ ընդհանուր չէ բոլորի համար: Երեխաներ կան, որ լացկան ու նվնվան են մինչև անգամ դպրոցում:

Մեկ կամ մեկուկես տարեկան փոքրիկը, որ իրեն հանգիստ ու լավ էր պահում, հանկարծ կարծես փոխվում է և սկսվում է.‹‹Այս եմ ուզում, այս չեմ ուզում, տուր, թե չէ…››:

Եվ ահա մայրական սիրո երկրորդ, ամենակարևոր փորձությունը: Այստեղ սկսվում են համերգներն ու ներկայացումները.‹‹ Հա՞, դե եթե դու այսպես, ես էլ այսպես››: ‹‹Տես, որ ինձ հակառակ է անում, հիմա քեզ ցույց կտամ››:

Ներողություն, իսկ ու՞ր մնաց սերը: Այդ պահին ու՞ր անհետացավ: Դուք ինչ է չե՞ք սիրում ձեր երեխային: Ինչպե՞ս եք պատժում նրան. Անկյուն եք կանգնեցնում, թողում եք այնքան լացի մինչև ինքն էլ հանգստանա, դուք էլ: Ի՞նչ է հասկանում այդ պահին երեխան.‹‹Մայրիկն այս պահին ինձ չի սիրում››: Ի՞նչ է անում նա: Դե իհարկե, լաց լինելով դեպի մայրն է ձգվում: Նա մայրիկին ավելի շուտ է ներում, որովհետև երեխան մորը սիրում է անվերապահորեն: Հիշենք մանկատան երեխաներին. Նրանք երբեք իրենց մայրերին չեն տեսել, բայց սիրում են նրանց միայն նրա համար, որ աշխարհում մի տեղ նրանք կան, ապրում են:

Այ դա է իսկական սերը: Մենք՝ մեծերս, այս հրեշտակներից սովորելու բան ունենք: Բայց մենք ի՞նչ ենք անում:Վերցնում ու ջարդ ու փշուր ենք անում այդ սերը մեր գոռգոռոցներով, հայհոյանքներով ու պատեհ ու անպատեհ պատիժներով: Կյանքում շատ մանրուքներ կան, որոնք մեզ անկարևոր են թվում, բայց  փշրում են երեխայի սերը ծնողի հանդեպ: Երբ երեխան դեռահաս է դառնում, հնարավոր է, որ այդ մեծ սիրուց ոչինչ կամ գրեթե ոչինչ չի մնում:

Խնդիրը նրանում է, որ երեխաների մտածողությունը մեծերի նման կոնկրետ չի, այլ կերպարային է, և այդ կերպարը ավելի շատ կարող է վախեցնել ու հիասթափեցնել նրան, քան մենք կարող ենք ենթադրել: Պատկերացնենք երեխայի էմոցիաները, երբ նա տեսնում է, թե ինչպես է իր մայրիկը բղավում վաճառողի կամ հերթի մեջ խցկվող մեկի վրա, ինպես է ‹‹մուննաթով›› խոսում իր մոր հետ հեռախոսով: Կամ պատկերացրեք  զգայուն երեխայի ապրումները, երբ տեսնում է, թե ինչպես է ճմռթած խալաթով և դիմակը դեմքին մայրիկը քայլում տնով մեկ:

Ավելի սարսափելի են հարբած մայրիկները, որոնք, փառք Աստծո, մեր հասարակության մեջ հազվադեպ են հանդիպում: Մարդը մի գավաթ գինուց արդեն իր համար աննկատելի փոխվում է,իսկ երկու բաժակից հետո երեխայի համար մայրիկն ինչ-որ տարօրինակ մորաքույր է դառնում: Մոր համար երեխան ամոթ ու տառապանք է ապրում:

Եկեք խնայենք ու սիրենք մեր բալիկներին, չէ որ նրանք մեզ սիրում են ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ:

Աննա Արամյան

Կատեգորիա: Մանկավարժական | Ավելացրեց: go (03.10.2013)
Դիտումներ: 601 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020