Կիրակի, 20.09.2020, 01:35
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Մանկավարժական

ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

 

 
 ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂ
 
Այս արտահայտությանը նման շատ այլ տարբերակներ կան`  «մի´ խանգարիր», «ես հիմա զբաղված եմ», «հեռու գնա, թող զբաղվեմ իմ գործերով» և այսպես շարունակ: Այս արտահայտությունների հաճախակի օգտագործման արդյունքում երեխայի մոտ ձևավորվում է երեխա-ծնող այնպիսի հարաբերություններ, որտեղ երեխայի տեղը, ավաղ, առաջիններից մեկը չէ: Հետագայում դա իր բացասական ազդեցությունն է թողնելու ծնողի և աճող երեխայի փոխհարաբերությունների վրա: Ամենադժվար դեպքերում «գնա´ այստեղից, մի´ խանգարիր» արտահայտությունը  կարող է երեխայի կողմից ընկալվել տառացիորեն այսպես. երեխան  խոչընդոտ է, նա թանկ չէ ծնողի համար, երազում են նրանից ազատվել:
 
 
 
      ԴՈՒ ԱՅՍՊԻՍԻՆՆ ԵՍ…
 
 
 
Պիտակը, որ կպչում է երեխային մանկության տարիներին` մեծ ազդեցություն է ունենում երեխայի բնավորության ձևավորման վրա: Նույնիսկ փոքրացնող, փաղաքշական ձևով տրված պիտակները անխուսափելի վնաս է պատճառում:
 
 
 
«Հիմարիկ», «համառ», «ծույլ»` այդ բոլորը ավելի լավ է չգործածել երեխայի հետ փոխհարաբերության ընթացքում: Եվ ոչ մի դեպքում չի կարելի այդպիսի բառերը կրկնել մի քանի անգամ: Հոգեբանները, հատկապես, խորհուրդ են տալիս չգործածել բացասական գունավորմամբ պիտակներից, չնայած, չեզոք գունավորմամբ «մականունների» ազդեցությունը մինչև վերջ ուսումնասիրված չէ:
 
 
 
    ՄԻ´ ԼԱՑԻՐ
 
 
 
Հավանաբար, դա ծնողների կողմից ամենահաճախ օգտագործվող արտահայտություններից մեկն է: Անընդհատ կրկնելով այն` դուք երեխային հասկացնում եք, որ իր զգացմունքները կամ այն իրողությունը, որի պատճառով նա լաց է լինում, աննշան մի բան է և ուշադրության արճանի չէ: Եթե երեխան լաց է լինում, ապա լացը ընդհատելու ամենագործուն միջոցը կարեկցելն է և երեխային պետք է ցույց տալ, որ դուք հասկանում եք իր զգացմունքները և ընդունում եք իրեն: Ընդունված լինելը հիմք է տալիս երեխային վստահելու մեծահասակին և նրա առաջարկած գործուն միջոցը դուրս կբերի երեխային ստեղծված իրավիճակից:
 
 
 
 ԻՆՉՈՒ՞ ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ` ԻՆՉՊԻՍԻՆ…
 
 
 
Նմանատիպ համեմատությունները քրոջ, եղբոր, հարևանի երեխայի կամ  մեկ ուրիշի հետ` վտանգավոր են ոչ միայն նրանով, որ  կարող են երկարատև վիրավորվածություն և խանդ առաջացնել, այլև  նրանով, որ դրանք ի զորու են ստեղծել բացասական արձագանք, դժկամություն ` անելու այն, ինչ որ դուք խնդրում եք երեխային անել:
 
 
 
 ՇՏԱՊԻ´Ր
 
 
 
Հասկանալի է, որ հաճախակի է այդ արտահայտությունը հնչում  հատկապես այն պահին, երբ ծնողները շտապում են: Այդպիսի պահերին ուզում ես, որ երեխան ավելի արագ շարժվի, բայց, կարծես դիտավորյալ, թսթսում է, շեղվում է հիմնականից: Հնարավոր է, որ նրա նմանատիպ վարքագիծը ուրիշ, ավելի հանգիստ պայմաններում այդքան չվրդովեցնի, անգամ կարող է չնկատվի: Եթե արտահայտությունն անընդհատ ասվում է բարկացած և մեղադրական տոնով, ապա դա ստիպում է երեխային մտածել, որ ծնողը իրենից դժգոհ է, որ ինքը անհարմարություն է առաջացնում: Եթե այսպիսի իրավիճակը կրկնվում է ամեն օր կամ օրը մի քանի անգամ, դա ոչմի լավ բանի չի հանգեցնի: Ամենաքիչը` երեխայի ինքնագնահատականի անկումը, իսկ երբեմն` ըմբոստ վարքագիծ:
 
 
 
   ԱՊՐԵ´Ս
 
 
 
Ի՞նչ վատ բան կարող է լինել այս տարածված խրախուսական բառի մեջ: Սակայն հոգեբանները պնդում են, որ այդպիսի արտահայտությունները երբ հաճախ են օգտագործվում, դրանք գունազրկվում են, կորցնում իրենց իրական արժեքը: Երեխան դրանք ընկալում է որպես մեխանիկական պատասխան ծնողի կողմից, որը ոչ մի խթանիչ ֆունկցիա չի կատարում: Այնպես որ երեխային պետք է խրախուսել ամեն անգամ տարբեր ձևով, պետք է օգտագործել տարբեր արտահայտություններ:
 
 
 
     ՍՊԱՍԻ´Ր ՔԵԶ ՕԳՆԵՄ, ՔԵԶ ՄՈՏ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
 
 
 
Հոգեբանները կարծում են, որ այդպիսի արտահայտությունները, որոնք կրկնվում են օրեցօր, ծրագրավորում են երեխային անհաջողության: Նա ի սկզբանե պատրաստ է նրան, որ իր մոտ ոչինչ չի ստացվի, բայց մայրիկն իր փոխարեն կանի: Մի խոսքով, երեխայի մոտ կա «ես ինքս» որոշակի տարիքային փուլ, որի ընթացքում վերոնշյալ արտահայտության արտաբերումը կարող է լուրջ հոգեբանական  հետևանքների հանգեցնել:
 
 
 
     ՎԵՐՑՐՈՒ´, ՄԻԱՅՆ ՀԱՆԳՍՏԱՑԻՐ
 
 
 
Խիստ արգելքի հաճախակի փոփոխությունը տառապալից թախանձանքից հետո երեխային մտածել է տալիս, որ այդ միջոցներով (թնկթնկոց, ճիչեր, հիստերիա, կամակորություն) նա կարող է հասնել իր ուզածին:
 
 
 
     ՀԵՆՑ ՀԻՄԱ ՎԵՐՋԱՑՐՈՒ´
 

Հենց հիմա լռի´ր, շու´տ հանգստացի´ր, ձայնդ կտրի´ր, արագ, ու՞մ եմ ասում… Բացի երեխայից Դուք ոչ մեկի հետ Ձեզ թույլ չեք տա այդպիսի տոնով խոսել, այդպես չէ՞: Երեխան այդպիսի վերաբերմունքից նույնպես վիրավորվում է` իրեն միանգամայն անուղղելի զգալով: Փոխարեն «վերջացնելու», «հանգստանալու»` սկսում է ըմբոստանալ: Մայրիկը վերոնշյալ արտահայտության արդյունքում ստանում է ճիշտ հակառակը:
Կատեգորիա: Մանկավարժական | Ավելացրեց: go (14.09.2013)
Դիտումներ: 423 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020