Կիրակի, 20.09.2020, 02:12
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Մանկավարժական

ԵՐԲ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԻՃՈՒՄ ԵՆ...

      

Երբ երեխաները վիճում են, կարևոր է հիշել, որ նրանք մեր սիրելի երեխաներն են և մեր պարտքն է նրանց օգնելը: Մոտեցումը  պետք է հենց այդպիսի տրամադրվածությամբ լինի, այլ ոչ թե` «այս ամենը ինձ հոգնեցրել է արդեն»:

Որպեսզի մենք  չշփոթվենք  և  չշփոթեցնենք երեխաներին ավելի շատ, օգնենք լուծել նրանց տարաձայնությունները, փորձենք  հետևել հետևյալ խորհուրդներին:

Եթե երեխաները վիճում բայց դեռ չեն կռվում, պետք չէ բաժանել նրանց: Թույլ տվեք, որ նրանք հնարավորինս երկար փորձեն արտահայտել իրենց տարաձայնությունները, որպեսզի լիցքաթափվեն: Նաև նրանցից որևէ մեկն անկասկած այդ ընթացքում կսովորի ինքնատիրապետում և զիջման գնալ: Երբ զգում եք, որ արդեն ավելի  թեժացել է, միայն այդ դեպքում միջամտեք: Կարելի է երեխաներին առանձնացնել տարբեր սենյակներում, լսել նրանց և առաջարկել այլընտրանքային լուծման եղանակներ: Օրինակ, ասել նրանց. «Ի՞նչ կլինի, եթե դու այսպես կամ այնպես մտածես» կամ «գուցե նա այսպես է մտածո՞ւմ և վստահ է, որ դու նրան կհասկանաս» և այլն: Որոշ ժամանակ անց նրանք կհանդարտվեն:

Ծնողները չպետք է անցնեն որևէ  մեկի կողմը, նրանք պետք է լինեն անկողմնապահ: Երբ հայրն ու մայրը աջակցում են երեխաներից մեկին, իսկ մյուսին փնովում, նրանց մեջ առաջանում է խանդ և մրցակցություն: Շատ դեպքերում այդ վեճերը չունեն լուրջ պատճառներ, որոնք կարելի է լուրջ քննարկել և անցնել ինչ-որ մեկի կողմը:

Արձագանքեք ոչ ստանդարտ, երբեմն հենց դա է օգնում երեխաներին հաղթահարել իրենց իսկ զգացմունքները: Դա հնարավորություն կտա շեղել երեխաների ուշադրությունը այլ բանի վրա:

Եթե երեխաները վիճում են խաղալիքի համար, նախ փորձեք նրանց միասին խաղացնել նույն խաղալիքով: Դա իհարկե պահանջում է համբերատար ու ստեղծագործ մոտեցում: Եթե ձեր փրձերն ապարդյուն են անցնում, որը ավելի քիչ հավանական է, քանի որ երեխաները սիրում են միասին խաղալ, ապա պահեք վեճի առարկան և ասացեք, որ կվերադարձնենք միայն այն դեպքում, երբ նրանք միասին խաղան: Եթե ոչինչ չի օգնում, ապա կարելի է այն ընդանրապես հեռացնել տեսադաշտից: Դա երաշխիք կհանդիսանա, որ խաղալիքի համար վեճերը լավ բանի չեն հանգեցնում:

Բավարար կլինի միայն հիշեցնել նրանց այդ դեպքի մասին: Այդ եղանակը բավականին դաժան է բայց օգնում:

Սովորեցրե՛ք երեխաներին լսել միմյանց: Թող հերթով բացատրեն այն ինչ պատահել է այլ ոչ թե բղավելով ու իրար ընդհատելով:

Երբեմն ասում եք.- «Իսկ հիմա նայիր իրավիճակին մյուս կողմից: Քո կարծիքով ինչ է զգում քո քույրը»: Դա շատ դժվար է երեխայի համար, մտնել ուրիշի դրության մեջ: Բայց երբեմն հնարավոր է:

ՀԻՇԵ՛Ք- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԻՃՈՒՄ և ԿՌՎՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԲԱՎԱՐԱՐ ԶԲԱՂՎԱԾ ՉԵՆ: 

Երեխաները պետք է ունենան հետաքրքիր և լեցուն կյանք, այս դեպքում նրանք վեճերի ժամանակ չեն ունենա:

 
Կատեգորիա: Մանկավարժական | Ավելացրեց: go (15.12.2013)
Դիտումներ: 404 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020