Կիրակի, 20.09.2020, 00:29
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Մանկավարժական

Ինչ է ասում երեխայի սուտը

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ՍՈՒՏԸ

Շատ հաճախ մեր երեխաներն այնպիսի անհավանական պատմություններ են հորինում, որ նշանավոր հեքիաթասացներն անգամ կնախանձեն: Կարելի՞է արդյոք այդ հորինվածքները սուտ համարել: Հազիվ թե: Եկեք հիշենք մեր մանկությունը. ի՞նչ պակաս ,,սուտլիկ որսկաններ էինք,,:

Մենք սովոր ենք անմիջապես հակադրվել ստին, բարկանալ, միջոցներ ձեռնարկել և այլն: Սակայն երեխայի համար իրականության և ստի սահմանը գրեթե անտեսանելի է:Նրա համար ամեն ինչ հնարավոր է և կարելի, եթե ինքն է ցանկանում: Իսկ երեխան կարող է ցանկանալ այն, ինչ կարող է թույլ տալ նրա երևակայությունը: Եկեք հիշենք մեր կամ մեր երեխաների մանկությունը: Հիշու՞մ եք այն անտեսանելի ընկերներին ու ընկերուհիներին, որոնց տրվում էին սովորական և ոչ այնքան սովորական անուններ: Երևակայությունը երեխաներին հնարավորություն է տալիս ունենալ և անել այն ամենը՝ ինչի կարիքն այդ պահին սուր կերպով զգում են:

Սովորաբար, մինչև 2-3 տարեկանը երեխաները չեն ստում: Նրանք վստահ են, որ ծնողները ամեն ինչ տեսնում են, գիտեն և ճիշտը չասելը նրանց  ուղղակի անիմաստ է: Մեծանալով՝երեխաները սկսում են ստել գիտակցելով: Չնայած դրա պատճառով նրանք ամաչում ենբայց, այնուամենայնիվ, չեն էլ հրաժարվում ստելուց: Մանավանդ, եթե ուզում են խուսափել վերահաս պատժից:

Ինչու՞ են երեխաները  ստում: Եկեք դիտարկենք մի քանի պատճառներ.

*** Երեխան ստում է, երբ ընդունում է իր ցանկությունը իրականության տեղ:

Ինչպես վերը նշվեց, երեխայի համար իրականության ու ֆանտազիայի սահմանը գրեթե անտեսանելի է: Իսկ որպեսզի կարողանանք սովորեցնել երեխային տարանջատել իրականը ցանկալիից՝ պետք է ցույց տանք նրան, որ  հասկանում ու կիսում ենք նրա նրա երազանքները: Բայց, միևնույն ժամանակ, պետք է կանխել երեխաների ավելորդ երևակայական թռիչքները մոտեցնել նրանց իրականությանը:

***Երեխան ստում է, որպեսզի շրջապատի համար ավելի հետաքրքիր ու կարևոր երևա:

Երբ ստելու պաճառը իր վրա ուշադրություն գրավելն է, ինչքան էլ մեր խելացի տրամաբանությամբ փորձենք երեխային «պատին սեղմել», միևնույն է, նա չի շտապի խոստովանել, քանի որ իր ուզածն էլ հեց դա էր: Ի՞նչ անել, ուճեղացնել ճնշումը և «հետաքննություն» անցկացնել, թե՞ ամեն ինչ թողնել այնպես ինչպես կա: Երկու դեպքում էլ ավելի շատ վնաս կտանք, քան օգուտ:

Դա հաճախ պատահում է այն դեպքում, երբ երեխան ինքնավստահ չէ: Նա կարծում է, որ կարող է ավելի մեծ ուշադրության արժանանալ, երբ իրեն ցույց տա այնպիսին, ինչպիսին իրականում չէ:

Կարիք չկա երեխային վիրավորել կամ ոգևորել դրա համար: Դրա փոխարեն պետք է երեխային հասկացնելոր ինքը շատ ավելի հետաքրքիր կարող է լինել հենց ինքն իրենով, օգնել  երեխային  գնահահատել իր սեփական ուժեղ կողմերը:

***Երեխան ստում է, երբ ցանկանում է թաքցնել իր արարքը:

Այդ դեպքում չարժե ճնշում գործադրել երեխայի վրա: Պետք է հնարավորություն տալ նրան գիտակցել իր արարքը: Օրինակ՝ առաջարկել միասին վերացնել արարքի հետևանքները, ընթացքում բացատրել,  իսկ եթե նեղացրել է որևէ մեկին՝ ներողություն խնդրել:

Ողղելով սեփական սխալները՝ երեխան դառնում է պատասխանատու իր արարքների համար:

Իսկ եթե, ընդհակառակը, պարտադրենք երեխային ինքնուրույն վերացնել սեփական սխալների  հետևանքը, պատժենք նրան, կստիպենք նրան ստից սուտ հորինել:

***  Երեխան ստում է, իրեն անհանգստացնող իրավիճակից դուրս  գալու համար:

Հաշվի առնելով երեխաների կենսափորձն ու հմտությունները՝ կարելի ասել, որ նրանք տհաճ իրավճակներում քիչ չեն հայտնվում: Այդպիսի անհարմար իրավիճակներից դուրս գալու համար նրանք հաճախ են դիմում ստի օգնությանը: Ի՞նչ անել դրանից խուսափելու համար և,ամենակարևորը, որ դա սովորություն չդառնա:

Առաջին հերթին ցույց տանք մեր փոքրիկին, որ հասկանում ենք, թե ինչ ապրումներ ու զգացմունքներ են թաքնված իր ստի տակ և պատրաստ լինենք օգնել նրան  մեր ուժերի սահմանում, թեկուզ մասամբ, շտկել իրավիճակը:

Փոքրիկ երեխաները, սովորաբար, այնպես են ստում, որ նրանց սուտը հեշտությամբ բռնվում և բացահայտվում է: Չշտապենք երեխային բռնել ստի մեջ: Հաճախ ավելի լավ է ընդհանրապես չնկատել:

Մի ամերիկացի հեղինակ երեխաների դաստիարակության մասին իր գրքում խորհուրդ է տալիս խաղալ «Խաբելու խաղը»: Նախօրոք պայմանավորվեք երեխայի հետ, որ դա խաղ է և Դուք ընդամենը խաղում եք և սկսեք երեխային խոստանալ.«ես քեզ համար քո ուզած խաղալիքները կգնեմ, քո սիրած քաղցրավենիքը կտամ քեզ, պաղպաղակ կհյուրասիրեմ, քո ուզած հեքիաթը կկարդամ և այլն»: Իսկ երբ երեխան սկսի պահանջել խոստացածը, Դուք հիշեցրեք, որ դուք ընդամենը խաղում էիք: Փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում երեխաներն անմիջապես ստիպում են դադարեցնել խաղը: Ինքներդ ընտրեք,արդյո՞ք այդ մեթոդը արդյունավետ կլինի Ձեր ընտանիքում:

 Հարգելիներս, երբ երեխան ստում է, հուսահատ չբռնենք գլուխներս ու մեզ տանջենք հարցով, թե որտեղ ենք մենք սխալվել: Ավելի լավ է փորձել պատճառը կամ պատճառները բացահայտել:

Ամենակարևորը, սիրենք մեր երեխաներին՝ հարգելով նրանց անհատականությունը: Չվերաբերվենք նրանց որպես փոքրիկ, թանկարժեք տիկնիկների: Չէ որ նրանց համար ավելի դժվար է, քան մեր մի պարզ պատճառով. նրանք փոքրիկ են, իսկ մենք՝ մեծ:

Կատեգորիա: Մանկավարժական | Ավելացրեց: go (09.09.2013)
Դիտումներ: 564 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020