Կիրակի, 20.09.2020, 00:57
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Մանկավարժական

Ինչու՞ է երեխան իրեն ամենավատը պահում հենց մայրիկի հետ

Շատ տարածված է այն կարծիքը, որ եթե ինչ-որ բան այնպես չէ, ապա մեղավորը  հենց  ծնողներն են։

«Ես՝ մայրս, ինչ - որ բան սխալ եմ արել, և դրանից էլ գալիս է, որ երեխան իրեն այդքան բարդ է պահում»,- մտածում են շատ մայրեր

Երեխան ում սիրում է՝  նրա մոտ էլ դրսևորվում է։

Կա մի պարզ կանոն՝ ծնող-երեխա հոգեբանական փոխհարաբերություններում. երեխան իրեն վատ է պահում նրա հետ, ում առավել շատ է սիրում։ Ավելի ճիշտ նրա հետ, ով ավելի անկաշկանդ և վստահելի հարաբերություններ է ապահովում նրա համար։ Եթե դուք բախվել եք մի երևույթի, երբ ձեր երեխան իրեն ամենավատն է պահում հատկապես ձեզ հետ, ապա երջանիկ եղեք, դուք ստեղծել եք այն վստահության մակարդակը, որի մասին բազմիցս խոսվում է ժամանակակից մանկավարժական տարբեր տեսությունում։ Դա, իրոք, առողջ հարաբերությունների դրսևորումն է հենց մոր հետ։

Իսկ եթե երեխան մոր մոտ խելոք է, իսկ տատիկի կամ դայակի հետ իրեն վատ է պահում, ապա սա պետք է անհանգստության առիթ լինի։ Երբ երեխան մայրիկի հետ զգաստ է, այսպես կոչված «գրասենյակային կոստյումով», սա խոսում է նրա և մոր սառը փոխհարաբերությունների մասին և պետք է նրա հետ լինել ավելի հաճախ:  Այս տեսակի վարքագիծը լինում է հատկապես այն երեխների մոտ, ովքեր մեծանում են  դայակների կամ  աշխատող մայրերի խնամքի ներքոև ծնողներին տեսնում են հանգստյան օրերին կամ երեկոյան ժամերին։

Պատճառն այն է, որ մայրիկի հետնա կարող է իրեն թույլ տալ չվերահսկել վարքը և զգացմունքները, չնայած, որ մյուսների հետ ինքը սովորել է վերահսկել ինքն իրեն, և նույնիսկ անում է դա մշտապես։ Սա առաջին պատճառը:

Երեխան քամելեոն է։

Երկրորդ պատճառը, որ երեխան կարող է վատ պահել իրեն մայրիկի հետ, այն է, որ նա բազմակողմանի ռադար է և հարյուրտոկոսանոց քամելեոն՝ իր հուզական ռեակցիաների առումով։ Դա առավելապես վերաբերում է  մինչև 6 տարեկաններին, քանի որ այս տարիքում են  սկսվում հասունանալ վարքային նորագոյացություններ:

Երեխան քամելեոն է, և դա նրա ուսուցման ու զարգացման մեխանիզմներից մեկն է, ։ Քանի դեռ երեխան փոքր է, նրա ուսուցման 80%-ը կրկնօրինակումն է։ Երեխան ընդօրինակում է մոր քայլվածքը, մեծահասակների շարժումները, հայրական վարքագիծը։ Երբեմն այս նմանակման հետևանքով տանը լինում են մեծ վնասներ, որովհետև երեխան ընդօրինակում է օրինակ, համակարգչի վրա աշխատանքը և «կոտրում» ծրագրային համակարգը։ Կամ խոհանոցում ամբողջ հատակը պատում է ալյուրով։ Հենց այս նմանակման վարքագծային մակարդակն ենք տեսնում ավելի հաճախ, և նույնիսկ, ծիծաղումդրա վրա, եթե իհարկե շատ չենք նյարդայնանում։

Հուզական նմանակման մակարդակը նորմալ ծնողը ընկալում է շատ ավելի վատ։ Երբ երեխան վատ է պահում իրեն մոր մոտ, իսկ մինչ այդ մեկ այլ չափահասի հետ ավելի լավ էր դրսևորում իրեն, ապա դա շատ հստակ վկայում է ավտոմատ քամելեոնության մասին:

Օրինակ, երեխան ամբողջ օրն իր տատիկի հետ է անցկացրել, և նրանց մոտ ամեն ինչ լավ էր։ Այս ընթացքում երեխան հարմարվել է տատիկի խոսքային ազդանշաններին, արձագանքին, պահանջներին, ինչից էլ տատիկը գոհ կամ դժգոհ է լինում։ Սա փոխըմբռնման մակարդակում չէ ՝ այլ զգացական։ Երեխան դա անում է առանց մտածելու, ինչպես բույսն է դառնում դեպի լույսը: Տատիկի հետ նա դառնում է օրինակ օրինակ «մանուշակագույն»:

Ահա նա հարմարվել է արդեն և այստեղ գալիս է մայրը՝ իր նոր խոսքային ազդանշանային համակարգով, նոր պահանջներով և զգացմունքային սպասումներով ։ Իսկ երեխան դեռ մանուշակագույն է, նա չի հասցրել դառնալ ասենք «կարմիր» ։

Երեխայի մոտ մի որոշ ժամանակ միաժամանակ ակտիվացված են 2 «կոորդինատային համակարգեր»։ Հետևաբար, նա կորցնում է կողմնորոշումը, և այս շփոթությունից դուրս գալու ճանապարհներից մեկը, պրովոկատիվ վարքագիծն է։ Դա տեղի չի ունենում գիտակցական մակարդակով, այլ դառնում է հիստերիա և վարքային խաթարում։

«Ես՝ վատ մայր»,-սկսում է մտածել մայրը

Սա տիպիկ ներքին տրամաբանություն է:

 Հետո էլ տատիկը կարող է «կրակի վրա յուղ լցնել». «Ես արդեն նրա հետ լավ լեզու եմ գտնում», «Մենք այնքան լավ օր անցկացրեցինք», «Մենք միշտ լավ են իրար հետ, ի՞նչ ես դու անում, որ երեխան քեզ մոտ լաց է լինում»։

Երբ որ ծնողները դադարեն մտածել, որ այդ պահվածքն ուղղված է հենց իրենց, և որ հենց նրանք են մեղավորը նրանում, թե ինչ է տեղի ունենում, ապա, միայն այս կերպ հնարավոր կլինի սթափ կարգավորել ու կառավարել իրավիճակը:

Որոշ դեպքերում էլ պարզապես անհրաժեշտ է բաց թողնել  երեխայի հուզական ռեակցիաների այդ ալիքը:   Եթե մի քիչ սպասենք և հնարավորություն տանք երեխային նոր ազդանշանային համակարգի ու մեր ներկայոթյան հետ հարմարվելու, այսինքն, երեխան մանուշակագույնից դառնա կարմիր, ապա հիասթափություններն ավելի քիչ կպատահեն

Եթե տատիկի ու մոր հակադրությունները չափազանց շատ են, ապա այս տեսակի արձագանքը  կարող է լինել շատ ավելի ուժեղ: դրա կանխարգելման համար անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ երեխան գրեթե ակնթարթորեն փոխանցվի ձեռքից՝ ձեռք: Քանի որ երեխան չարություն կանի, եթե մայրը և տատիկը օրինակ որոշեն միասին  թեյել։

Երբեմն, որոշակի ժամանակահատվածում, , երեխայի վարքը լինում է անվերահսկելի ու անկանխատեսելի: Դա լինում է, երբ մեծահասակները հերթով փոխարինում են իրար՝ մեկը գալիս է, մյուսը՝ գնում: Նման պարագայում, որոշ ժամանակ պետք է սպասել, որ, երեխան վերադառնա իր նորմալ վիճակին, այսինքն՝ «դառնա մյուս գույնին»։

Արդյո՞ք արժե ընդհանրապես մտքում պահել այսպիսի պատկեր։ Յուրաքանչյուր չափահաս, ով երեխայի հետ ունի սերտ հարաբերություններ, նա կունենա իր սեփական վարքագիծը՝ առանձնացված շփման գիծ։

Երեխանպետք է ունենա առանձնացված շփման եզրեր՝ տատիկի և դայակի հետ։ Հիմնականում դա լինում է տատիկների ու պապիկների հետ: Սակայն դրան առնչվում են նաևամուսնալուծված հայրերը ևս Դրանք հատուկ հարաբերություններն են, որոնք տարբերվում են մայրիկի հետ շփումից, և զարգանում են այլ օրենքներով։ Նման հարաբերությունները վտանգավոր չեն լինի, եթեմոր կողմից չի դրսևորվում խանդ, ագրեսիա, դիմադրություն, թելադրանք։

Ի վերջո, եթե մայրը բավականաչափ ժամանակ է տրամադրում երեխային, իրենց հարաբերությունները երեխայի համար մնում են առավել կարևոր ու վստահելի։ Եթե երեխայի տրվի թույլտվություն լինելու տարբեր և մյուսների հետ որոշակի  հեռավորության վրա,ապա դրանից կշահեն բոլորը։

Եթե երեխան բոլորովին այլ ձայնով և այլ հնչերանգով է խոսում տատիկի հետ և հնարավոր է, որ նրան թելադրում են և, նույնիսկ, մանիպուլիացիայի ենթարկում, ապա երեխան պահում է իրեն այդպես, որովհետև տատիկի համար դա նորմալ է, նա թույլատրում է դա, այստեղ նրանց մոտ զարգանում է իրենց սեփական ու բավական ներդաշնակ պատմությունը։

Ամուսնալուծված հայրիկի հետ հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հանգիստ ու անվտանգ չէ, այստեղ ավելի դժվար հեռավորության պահպանումը: Դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր տեղափոխության դեպքում, երեխային տրվի հնարավորություն «իր գույնը փոխելու», այլապես դա կարող է անհետևանք չմնալ և ազդել նյարդահոգեբանական առողջության վրա:

 

Աղբյուր՝ http://www.pravmir.ru/kogda-rebenok-huzhe-vsego-vedet-sebya-s-mamoy/

Կատեգորիա: Մանկավարժական | Ավելացրեց: go (03.07.2016)
Դիտումներ: 450 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020