Կիրակի, 20.09.2020, 01:09
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Մանկավարժական

ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԽՐԱԽՈՒՍԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

«Շատ օգտակար է մարդուն խրախուսելը: Այն բարձրացնում է ինքնահարգանքը, օգնում  է բացահայտել ու զարգացնել ներքին ստեղծագործական ուժերը»:

Մ.ԳՈՐԿԻ

 Առաջին հերթին խրախուսանքը պետք է լինի տեղին: Երեխային խրախուսում են օգտակար հմտության, լավ նախաձեռնության, բարի գործերի համար: Պատահական հաջողությունների համար հաճախակի գովեստները սովորական են դառնում երեխայի համար և կորցնում հաջողության և արդյունավետության խթանի ֆունկցիան: Ընդհակառակը, դստեր կամ որդու հաջողություններն անընդհատ թմբկահարելով, մանավանդ հյուրերի մոտ, ծնողները կարող են երեխաներին դարձնել մեծամիտ ու գոռոզ: Քանի որ նրանք իրենց սովորական գործունեությանը սկսում են վերաբերվել որպես յուրահատուկ իրադարձության, ամեն ինչ անում են ցուցադրության և գովեստի համար:

Երեխային խրախուսելիս պետք է հաշվի առնել նրա տարիքը, սեռը և անհատական առանձնահատկությունները:

Գրեթե բոլոր  ծնողները համոզված են, որ գովասանքը թույլ է տալիս երեխային իրեն սիրված զգալ, ձեռք բերել ինքնավստահություն և լավատեսություն: Բայց փաստն այն է, որ գոյություն ունի «օգտակար» և «վնասակար» խրախուսանք: Գովեստը ծնողի և մանկավարժի «ձեռքում» կախարդական փայտիկի ուժ կարող է ունենալ, եթե այն կիրառվի արհեստավարժորեն:

Գոյություն ունեն գովեստի երեք ոսկե կանոններ:

Գովեստը պետք է ուղղված լինի ոչ թե երեխայի անձին, այլ նրա կատարած արարքին, գործողությանը: Պետք է կարողանալ այնպես ձևակերպել խոսքը, որ երեխան կարողանա ճիշտ հետևություններ անել իր ունակությունների մասին: Օրինակ՝ պետք չէ ասել. «Դու հրաշալի տղա ես» կամ «Դու այնքան լավն ու բարի ես, ինչ էինք անելու առանց քեզ» և այլն: Նմանատիպ  արտահայտությունները շատ հեշտությամբ կարող են դարձնել երեխային եսակենտրոն, համառ ու կամակոր: Եթե երեխան հավաքել է սենյակը և, բնականաբար, գովասանք է սպասում Ձեզանից, ապա գովեստը մոտավորապես պետք է հնչի այսպես. «Սենյակը հիմա շատ մաքուր է, ի՜նչ հաճելի է այստեղ մտնել»Հավատացած եղեք, երեխան դրանից շատ կոգևորվի և կփորձի հաջորդ անգամ էլ Ձեզ բավականություն պատճառել:
Պետք չէ երեխային խրախուսել սովորական բաների համար: Կարիք չկա երեխայի համար բնականոն երևույթներին ու հմտություններին գերբնական երանգ հաղորդել: Եթե երեխան ինչ-որ օգտակար բան է կատարել և Դուք դրան վերաբերվում եք որպես մի գերբնական երևույթի, ապա հավանական է դրանով վիրավորեք Ձեր խելացի բալիկին: Երեխան պետք է գիտակցի, որ ինքը ունակ է կատարել շատ օգտակար ու հաճելի բաներ առանց հատուկ ջանք թափելու և դրա համար առանձնահատուկ վերաբերմունքի կարիք չկա:
Գովասանքը չարժե արտահայտել դրամով: Մարդն  արդյունավետ է կատարում այն գործը, որն իսկապես դուր է գալիս իրեն և համահունչ է իր ներքին մղումներին: Եթե երեխան հասկանա, որ իր գործողություններին հետևելու է վարձատրությունը, ապա արմատապես կփոխվի նրա վարքագծային դիրքորոշումը. «ստեղծագործողից» նա դառնում է «փող աշխատող»:

Ի վերջո երեխայի համար իսկական խրախուսանք կարող է լինել մեղմ հայացքը, քնքույշ հպումը, գրկախառնությունը, խաղերը, մի խոսքով, այն ամենը, ինչ անվանում են սիրո և վստահության լեզու:

Կատեգորիա: Մանկավարժական | Ավելացրեց: go (27.09.2013)
Դիտումներ: 1222 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020