Կիրակի, 20.09.2020, 00:09
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Մանկավարժական

ՄԵՆՔ ՀՅՈՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ


 Ցավոք, դա շատ հաճախ արվում է կոպիտ և վիրավորում է երեխային: Ասենք, եթե երեխան մոռացել է շնորհակալություն հայտնել, ապա ծնողը բոլորի մոտ կոպիտ ձևով հիշեցնում է դա երեխային և ստիպում շնորհակալություն հայտնել կամ ստիպում հրաժեշտ տալ այն դեպքում, մանավանդ, երբ իրենք անգամ ցտեսություն չեն ասել: Ի՞նչ ստացվեց. երեխան իրեն նսեմացած զգաց շրջապատում: Դատեք ինքներդ, վեհ բաները նսեմ բաներով հնարավո՞ր է ձևավորել….

 Պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ. երեխային նվեր են տվել ծննդյան տոնին: Նա քաշքշում, պատռում է տուփը: Բնական է, ցանկանում է տեսնել դրա պարունակությունը: Մայրը բղավում է. ‹‹Տղա՛ս, հենց հիմա վերջացրու, դու կփչացնես նվերը: Իսկ ի՞նչ պետք է ասես››: Բայց կարող էր չ՞է  մայրն ինքը ասել. ‹‹Շնորհակալությու´ն մորաքույրին,  հրաշալի նվեր է››: Համոզված եղեք, նույն պահին երեխան ինքն էլ կցանկանա շնորհակալություն հայտնել:

Գիտեմ, դժվար է այսպիսի ‹‹ոլոր-մոլոր›› ճանապահներով հասնել արդյունքի, սակայն «մահակով», հաստատ, քաղաքավարություն չես սովորեցնի:

Ի՞նչ ենք անում մենք, եթե երեխան անընդհատ մեծերի խոսակցությանն է խառնվում: Դե իհարկե´, դաստիարակում ենք. ‹‹Մի՛ խանգարիր, չգիտե՞ս, որ մեծերին ընդհատել չի կարելի: Դա անքաղաքավարի է››: Երևի փոքրերին ընդհատել կարելի՞ է, այն էլ ցանակացած ժամանակ:  Ավելի լավ չի լինի, եթե երեխային դիմենք, մոտավորապես, այսպես. ‹‹Ես հիմա ուզում եմ խոսքս վերջացնել: Կվերջացնեմ, հետո դու կխոսես, լա՞վ››:

Անօգուտ է երեխային անընդհատ կրկնել, որ նա կոպիտ է: Դրանից նա հաստատ քաղաքավարի չի դառնա: Ընդհակառակը, իր վրա վերցնելով այդ գնահատականը նա կպահի իրեն դրան համապատասխան: Ստացվեց, որ մենք երեխային դրդեցինք լինել  կոպիտ ու անհնազանդ:

Երեխաների հետ հյուր գնալիս՝ մենք հաճախ ենք հայտնվում անհարմար իրավիճակում: Նրանք շատ արագ գլխի են ընկնում, որ մենք չենք ուզում ավելորդ անգամ նկատողություն անել նրանց ուրիշների ներկայությամբ և իրենց ‹‹գլուխգործոցները›› պահում են հենց այդ դեպքերի համար: Այս ստրատեգիական քայլը կարելի զսպել, օրինակ այսպես. խնդրել տանտիրոջը, որ ինքը երեխայի համար կանոններ սահմանի: Իսկ եթե դա դուր չի գա երեխային՝ ծնողին կմնա միայն թոթվել ուսերը և ասել. ‹‹Այստեղ այսպես է ընդունված››:

Փորձը ցույց է տալիս, որ երեխաները սահմանափակումներն ավելի շուտ  ընդունում են օտարներից, քան թե յուրայիններից:

Շատ ավելի լավ կլինի, եթե հյուր գնալուց առաջ ծնողները տանտերերի հետ պայմանավորվեն, թե ինչպես պետք է վերահսկեն երեխայի վարքագիծը: Տանտիրոջ իրավունքն ու պարտքն է պահանջել, որ պահպանեն ընդունված կարգն ու կանոնը իրենց տանը, իսկ մայրիկները կարող են ժամանակավորապես թուլացնել իրենց վերահսկողությունը: Վերջինս կօգնի երեխային ավելի սուր զգալ իրականությունը և գիտակցել սեփական պատասխանատվությունը:

 

Աննա Արամյան

Հատուկ` aibengim.do.am կայքի համար

Կատեգորիա: Մանկավարժական | Ավելացրեց: go (14.09.2013)
Դիտումներ: 328 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020