Շաբաթ, 06.06.2020, 23:19
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Մանկավարժական

Օժտված երեխաներ: Ինչպես օգնել նրանց

Հաճախ հանդիպած կլինեք ծնողների կամ ուսուցիչների, որոնք այսպիսի բնորոշումներ են տալիս այս կամ այն երեխայի վերաբերյալ. «Ախր նա շատ խելացի է, ամեն ինչ կես բառից է հասկանում ու ինչ որ անում է շատ արագ ու լավ է անում, բայց իրեն անչափ վատ է պահում…կամ ոչ ոքի հետ չի շփվում, կտրված է այս աշխարհից, իր համար առանձին մի աշխարհ ունի» և նման այլ որակումներ: Նման երեխաները հաճախ «գլխացավանք» են դառնում ծնողների համար, մանկապարտեզում կամ դպրոցում: Պատճառը նրանում է, որ շատերի համար էականը ոչ թե երեխայի ընդունակությունների, այլ նրա վարքային դրսևորումներն են: Տարբերությունը մյուս երեխաներից, ովքեր ավելի հնազանդ են, ենթարկվող, կագապահ ստիպում է նման երեխայի հետ շփվողներին նյարդայնանալ ու անդադար դիտողություններ անել, որն էլ ավելի է սրում հարաբերությունները:

Իսկ ամենակարևոր պատճառը, երեխայի դեռևս չբացահայտված ու զարգացման անհագ ծարավի պահանջ դրսևորող օժտվածությունն է, որը նրան դարձնում է անհանգիստ ու պահանջկոտ: Իսկ եթե նա դեռ պատրաստ չէ բացատրել իր կարիքներն ու խնդիրները, ապա որոշակի վարքային առանձնահատկություններով կարծես փորձում է պաշտպանել իր ենթագիտակացական մղումներն ու պահանջմունքները:

«ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ» զարգացման ակումբի հոգեբաններն ու մանկավարժները առավել մեծ ուշադրություն  են  դարձնում  երեխաների օժտվածությանը, դրա  բացահայտմանը և այդ  նրա  հետ  աշխատելու  անհատական  ծրագրերի  ստեղծմանը:

Այսպես, կենտրոնում յուրաքանչյուր  երեխայի  հետ  աշխատելիս  նախ բացահայտվում են նրա առանձնահատկությունները,  ապա նոր  միայն  անցնել  գործնական պարապմունքների:  Նրանց  հետ  աշխատելու  համար անչափ կարևոր է մասնագետի նրբանկատությունը,  ճկունությունը, տակտը, հոգեբանական վերլուծության կարողությունն ու համբերությունը:

Օժտվածությունը մարդու բնածին  առանձնահատկությունների  ամբողջությունն է,  որը  նախադրյալ  է  ընդունակությունների  զարգացման  համար:  Տարբերում  են  ընդհանուր  օժտվածության  (որպես  անձի  բանականության  ընդհանուր  զարգացման  նախադրյալ) և մասնավոր օժտվածություն  (հատուկ`  մաթեմատիկական,  երաժշտական  և  այլ  ընդունակությունների  զարգացման  նախադրյալները):  Լինում է նաև արտակարգ  օժտվածություն,  որի  առկայությունը  նախապայման  է  տաղանդի  և  հանճարի  զարգացման  համար:

1.  Տարբերում  ենք  մասնավոր  օժտվածության  հետևյալ  տեսակները:

2.  Սոցիալական  կամ  ինչպես  ասում  են  լիդերային  օժտվածություն:

3.  Գեղարվեստական  կամ  ստեղծագործական  երևակայություն:

4.  Հոգեշարժողական  կամ  փսիխոմոտորային  օժտվածություն,  որը  ենթադրում  է  մարզական  ընդունակություններ:

5. Ակադեմիական  օժտվածություն,  որը  դրսևորվում է  երեխաների  մոտ  ուսման  նկատմամբ  ոչ  սովորական  ընդունակություններով,  ինչի  հաշվին նրանք  դառնում  են  գերազանց  մասնագետներ:

6. Ինտելեկտուալ  օժտվածություն,  դա  վերլուծելու,  մտածելու,  փաստերը  համադրելու  ընդունակությունն  է:  Նման  երեխաներին  համարում  են  գիտունիկներ:

7.     Ստեղծագործական  օժտվածություն,  որը  դրսևորվում  է  աշխարհի  ոչ  ստանդարտ  պատկերացման  և  յուրահատուկ  մտածողության  մեջ:

Բնականաբար օժտվածությունը  համընդհանուր  բնույթ  չի  կրում:  Լինում են օժտվածության դեպքեր, որոնք դրսևորվում են արդեն վաղ տարիքից, լինում են դեպքեր, որոնք ի հայտ են գալիս ավելի ուշ տարիքներում:

Ի՞նչ  կերպ  է  օժտվածությունն  արտահայտվում  դեռևս  վաղ  տարիքում:  Ո՞ր  նախադրյալներն  են  ստիպում  ծնողին,  մանկավարժին,  հոգեբանին`  եզրակացություն  կազմել  տվյալ  երեխայի  օժտվածության  մասին: 

Օժտված  երեխաների  առանձնահատկություններից է  խոսքի  վաղ  զարգացումը,  որն  անմիջականորեն  ուղեկցվում է հարուստ բառապաշարի ձևավորմամբ, զարմանք  հարուցող  ուշադրությունը, սա  վկայում է երեխայի  ծայրաստիճան  հետաքրքրության  մասին:  Նրանք  աչքի  են  ընկնում  հիշողության  մեծ  ծավալով.  դժվար  է  նրանց  շփոթեցնել  կամ  փորձել  ապակողմնորոշել:  Հետազորությունների  ընթացքում  դիտելով  օժտված  երեխաների  վարքը`թե´ դասերի ընթացքում, թե´ դասերից դուրս, նկատվել է նրանց գերզգայունությունը,  որը պայմանավորված է վերջիններիս չափից ավելի տպավորվող ու ընկալունակ լինելու  հատկությամբ: Լավ արտահայտված, ազնիվ ու արդար լինելու զգացումների հետևանքով  նրանք  երբեմն  բավականին դժվարությամբ են հարմարվում շրջապատող միջավայրին ու նոր մարդկանց: Սա  հաճախ է հանգեցնում հոգեբանական օտարացման, քանի  որ  երեխան  չի բավարարում իր առաջնահերթ պահանջմունքները` շփման, իր հնարավորությունները  ցույց տալու միջոցով ինքնահաստատման, ինքնաիրացման և այլն, որի հետևանքով նրա մոտ  արգելակվում են ընդունակությունների զարգացումը, ստեղծագործական  կարողությունների  դրսևորումը: Երեխան  դառնում է ինքնամփոփ, լռակյաց, մտածկոտ կամ հակառակը` դրսևովում է ագրեսիվություն, դեզադապտիվ վարք: Այդ առումով նպատակահարմար է վաղ  տարիքից խաղերի ու մարզումների միջոցով երեխայի մեջ մշակել սոցիալական  հմտություններ:  

Օժտված երեխաների մյուս հոգեբանական  առանձնահատկություններից  թերևս  ամենաընդգծվածը վառ ու պատկերավոր երևակայությունն է: Դրա շնորհիվ  օժտված երեխան իր հասակակիցներից տարբերվում է ստեղծագործելու, բազում հետաքրքիր ու  յուրօրինակ պատմություններ հորինելու, ամենատարբեր իրավիճակներում  առանձնահատուկ ու ինքնատիպ լուծումներ գտնելու հիանալի տաղանդով, և այս  ամենն արվում է օժտվածին հատուկ հնարամտությամբ ու սուր արտահայտված հումորով:

Առանձնահատուկ ուշադրության է արժանացել այն փաստը, որ շատ ծնողներ,  բացահայտելով իրենց երեխայի օժտվածությունը, փորձում են հնարավորինս ընդգծել և,  ցույց տալ իրենց երեխայի տաղանդը: Դա  անկասկած անդրադառնում է երեխայի  հոգեկանի  զարգացման, աշխարհընկալման ու աշխարհայացքի ձևավորման և, ի վերջո, նրա  ինքնագնահատականի վրա:

Անշուշտ, հարկավոր է խրախուսել երեխային, հատկապես, եթե նա իսկապես օժտված է, սակայն այդ ամենը պետք է անել այնպես, որ օժտվածը, քաջատեղյակ լինելով սեփական  հնարավորություններին ու տաղանդին, այնուամենայնիվ, զարգանա իր տարիքին համապատասխան`չխախտելով զգացմունքային, իմացական ու արժեքային  համակարգի բաղադրիչների միջև օրինաչափ կապը:

Հաճախ ինտելեկտուալ օժտվածությամբ երեխաների մտավոր զարգացման վրա շեշտադրվածությունն ու գերծանրաբեռնումը կարող է վնասել երեխայի ֆիզիկական ու սոցիալական զարգացմանը: Պետք է միշտ հիշել, որ յուրաքանչյուր օժտվածություն պետք է զարգացնել երեխայի ընդհանուր զարգացման տեմպերին համապատասխան, ապահովել ֆիզիակական, հոգեկան և ինտելեկտուալ բաղադրիչների միջև ներդաշնակությունը:

Օժտվածության  բացահայտումը  անհրաժեշտ  է  ուսումնական  և  դաստիարակչական  գործընթացը  ճիշտ  կազմակերպելու,  ուսումնական  ծրագրերը  համապատասխան  ծանրաբեռնվածությամբ  կազմելու  համար:  Դա  պայմանավորված  է  այն հանգամանքով,  որ  սովորաբար  օժտված  երեխաներն  իրենց  բարձր  կարողություններով  շատ  առաջ  են  անցնում  հասակակիցներից  և  ձանձրանում  են  ընդհանուր  ուսումնական  գործընթացից:  Այդ  պատճառով  նրանք  կարող  են  ոչ  միայն  չմասնակցել  դասին,  այլ  նաև  խանգարել  դասը  և  նույնիսկ  հայտնվել  անկարգ  աշակերտների  շարքում: Բնականաբար,  դա  ոչ  միայն  կխանգարի  օժտվածության  դրսևորմանը,  այլ  նաև  դրա  հետագա  զարգացմանը: Ուստի,  նմանատիպ  խնդիրներիրը  կանխարգելու  համար  օժտվածին  չպետք  է  սահմանափակել  համապատասխան  ուսումնական  ծանրաբեռնվածությամբ,  ուսումնական  նյութերով,  այլ  նման  երեխաները  պետք  է  հաճախեն  բազմաբնույթ  արտաուսումնական  խմբակներ,  որոնք  կնպաստեն  նրա անհատական զարգացման ուղու կազմակերպմանը:

Ի դեպ, հանճարեղ մարդիկ հարյուր տարին մեկ չեն ծնվում, ինչպես ասում է թևավոր խոսքի վերածված արտահայտությունը: Իրականում նրանք ծնվում են ամեն օր: Ով փնտրում է տաղանդ, գտնում է ամենուր: Երբեմն  օժտվածությունը  ի  հայտ  է  գալիս  վաղ  տարիքում,  կարծես  բնությունը  ցատկեր  է  անում,  որի  ապացույցը  հանճարեղ  մարդկանց  կենսագրական  փաստերն  են,  որոնք  ասես  հանելուկային  խորհուրդ  ունեն: Հանճարեղ երեխա էր Մոցարտը, որը երաժշտություն ստեղծեց ավելի վաղ, քան գրաճանաչ կդառնար: Իսկ 6 տարեկանում Մոցարտը ոչ միայն փայլուն կատարող էր ու իմպրովիզատոր, այլև ինքնուրույն ստեղծագործություններ էր գրում ջութակի ու դաշնամուրի համար: Նա հանճարեղ էր համարվում, չնայած հանճարեղի իսկական իմաստն ընկալվում է  տվյալ ոլորտում կատարելության հասնելը: Հանճարեղությունը, ըստ ակադեմիական ձևակերպման, մարդու ստեղծագործական օժտվածության, ընդունակությունների բարձրագույն աստիճանն է: Երեխայի օժտվածությունը չի վստահեցնում, որ մեր առջև ապագա տաղանդ է:  Շատ երեխաներ, որոնք իրենց մտավոր կարողություններով հասակակիցներից մի քանի քայլ առաջ են, տարիների հետ կորցնում են այդ  առավելություններն ու հավասարվում: Ստացվում է, որ տարիներ անց նրանք` նախկինում տաղանդավոր երեխաները,  դառնում են  սովորական, շարքային, հասակակիցներից ոչնչով չառանձնացող մարդիկ:Եվ  միայն  փորձառու  մանկավարժի  շնորհիվ  է, որ   օժտված  երեխան  էլ  ավելի  կզարգանա,  օգտագործելով  իր  բոլոր  կարողությունները,  և  կհասնի  մեծ  հաջողությունների:

Էլիզա Քեոշկարյան

Երևանի Հ. Շիրազի անվ. թիվ 169 դպրոցի և

 

 «ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ» զարգացման ակումբի սոցիալական մանկավարժ

Կատեգորիա: Մանկավարժական | Ավելացրեց: go (10.01.2014)
Դիտումներ: 4562 | Մեկնաբանություններ: 5 | Տեգեր: Բեն Գիմ ակումբ, Այբ, օժտված երեխա, Մոցարտ, տաղանդ, զարգացում, ուսուցում | - Վարկանիշ -: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020