Կիրակի, 20.09.2020, 01:37
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Մանկավարժական

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԴՊՐՈՑ ԳՆԱԼ

Երեխաների դպրոցին նախապատրաստումը նոր խնդիր չէ, սակայն դրա արդիականությունը տարեցտարի չի նվազում: Վերջին տարիներին, կապված հանրակրթության նոր բովանդակության և դրանից բխող նոր պահանջների հետ, էապես խորացվել և ընդարձակվել են հաղորդվող գիտելիքների տեսական կողմերը: Վերջինս էլ թելադրում է նախադպրոցական կրթության ռազմավարության վերանայում:

12-ամյա կրթական համակարգին անցնելու կապակցությամբ առավել կարևորվում է 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական նախապատրաստվածության հարցը, որը դպրոցական կյանքին հաջողությամբ հարմարվելու, ուսումնական գործունեության հաջող իրականացման կարևոր նախապայման է:
Ակնհայտ է, որ ժամանակակից դպրոցի ուսուցումը չի սկսվում զրոյից: Այսօր երեխան առաջին դասարան է մտնում մեծ թվով գիտելիքներով և հմտություններով, և որ կարևոր է, արդեն որոշակի զարգացած մտածողության և ընկալման մակարդակով: Փորձը ցույց է տալիս, որ առաջին դասարանի ծրագիրը հաջողությամբ յուրացնում են այն երեխաները, որոնք հաճախել են նախակրթարան և տիրապետում են գիտելիքների որոշակի պաշարի, սովորել են կարդալ և գրել: Սակայն չի կարելի ընկնել մյուս ծայրահեղության մեջ և ծանրաբեռնել երեխայի հիշողությունը: Նախադպրոցական  տարիքի երեխան ունի լավ հիշողություն: Նա արագորեն և շատ բան է մտապահում, կարող է վերարտադրել այն, ինչ մտապահել է: Սակայն միայն հիշողությունը հաջող ուսուցման համար քիչ է: Առավել կարևոր է համեմատելու, վերլուծելու, ընդհանրացնելու, ինքնուրույն եզրակացություններ անելու և այլ կարողությունների զարգացումը: Արդեն նախակրթարանում ուսուցման ճիշտ կազմակերպումը պետք է դնի դրանց հետագա զարգացման հիմքերը:
Վեց տարեկան երեխաների մեծ մասը դպրոց են գնում սովորելու վառ արտահայտված ցանկությամբ, բայց ուսուցման կոնկրետ ձևերի և բովանդակության մասին նրանք դեռևս ունեն շատ աղոտ պատկերացումներ: Դպրոց ընդունվելը մեծ իրադարձություն է երեխայի կյանքում, նրա զարգացման նոր շրջափուլի սկիզբը:
Հայտնի է, որ նախադպրոցական շրջանում երեխայի գլխավոր զբաղմունքը խաղն է: Խաղի միջոցով է նա տարբեր հարաբերությունների մեջ է մտել հասակակիցների և, ինչու ոչ, մեծահասակների հետ, ձեռք բերել տարրական գիտելիքներ և հմտություններ: Դպրոց ընդունվելով՝ փոխվում է երեխայի  երեխայի հիմնական գործունեության ձևը` խաղը: Ուսումը նրանից պահանջելու է նրա ներուժի կենտրոնացում, համակարգում և ուղղորդվածություն:
Այդպիսի լուրջ փոփոխությանը պետք է լրջորեն նախապատրաստվել արդեն նախակրթարանից: Թեպետ նախակրթարանի իր որոշակի ներդրումն ունենում է այս գործում, սակայն կարևոր է նաև ընտանիքի, ծնողների մոտեցումներն այս հարցում: Նրանք պետք է երեխաների մեջ արթնացնեն հետաքրքրասիրություն, դիտողունակություն, սեր գրքերի նկատմամբ, կարգապահության զգացում և այլն: Այն երեխաները, որոնք չունեն աշխատանքային տարրական հմտություններ և դեռևս պատրաստված չեն որոշակի կարգուկանոնի՝ դպրոցում ունենում են դժվարություններ:
Կարևոր է երեխայի մոտ ամրապնդել ապագա դպրոցականի կերպարը: Շատ ծնողներ նախապես են գնում անհրաժեշտ պարագաները և հագուստը` երեխային մասնակից դարձնելով այդ գործընթացին, հաշվի առնելով նրա նախասիրությունները, զարգացնելով նրա ճաշակը: Ընտանիքի անդամների հուզականությունն ու տոնական տրամադրությունը ակամայից փոխանցվում է երեխային: Նա զգալով, որ ընտանիքի ուշադրության էպիկենտրոնում ինքն է, ակամայից լցվում է հպարտության և պատրաստակամության զգացումով:   
Հաճախ էլ, ծնողները զբաղված լինելով առավել հեղինակավոր ուսումնական հաստատություն փնտրելով, մոռանում են մի շարք կարևոր խնդիրների մասին, որոնց հետ կարող է բախվել իրենց երեխան դպրոց հաճախելով:
Մասնագետները խորհուդ են տալիս, հաշվի առնել, որ առաջինը նոր միջավայրին ու դրա պայմաններին երեխայի սահուն հարմարվելու (ադապտացիա) խնդիրն է, որը լարվածություն է առաջացնում փոքրիկ մարդու մոտ: Մեծ է ծնողների և դասվարի փոխհարաբերության դերը, որը մեծ նշանակություն ունի երեխայի դպրոցի նկատմամբ տրամադրվածության և համապատասխան հոգեվիճակի ձևավորման գործում:
Ցանկալի է, որ երեխայի հետ նույն դասարան հաճախեն իր մանկապարտեզի կամ բակի ընկերները: Այն կհեշտացնի հարմարումը: Իսկ եթե չկան այդպիսիք՝ մեծահասկաները պետք է օգնեն երեխային գտնել նոր ընկերներ:
Նկատենք, որ դպրոցում մեծանում է երեխայի շրջապատը, փոփոխվում արժեհամակարգը: Նրանք շատ զգայուն են դառնում ծնողների և ուսուցիչների վերաբերմունքի նկատմամբ: Հետևաբար մեծահասակները հնարավորինս հաճախ պետք է ընդգծեն, որ երեխան արդեն ինչ-որ բան է սովորել կամ կարող է շատ կարևոր բաներ սովորել: Կարիք չկա կենտրոնանալ այն բաների վրա, որ երեխայի մոտ չի ստացվում: Քննադատական խոսքը պետք է հնչի ընդհանրական ֆոնի վրա` չմասնավորեցված որևէ երեխայի անունով կամ անձով:
Երեխաների մի մասը ինքնավստահությամբ է ոտք դնում դպրոց, մյուսները, ընդհակառակը, կասկածանքով սեփական հնարավորությունների նկատմամբ, սակայն, բոլորն էլ ինչ-որ բանի ակնկալիքներ ունեն: Այստեղ պետք է լինել շատ նրբանկատ. եթե երեխաները մեծացել են սիրո և ջերմության միջավայրում, ապա նրանք ձգտում են «հաղթանակի»: Ցանկացած պարագայում մեծահասակները բոլոր հնարավորություններն ունեն այդ ընթացքում օգնել երեխային ձևավորելու համապատասխան ինքնագնահատական, հավատացնելով նրան, որ նա արդեն շատ բան գիտի և ինքը, որպես անհատ, նշանակալի տեղ ունի մեծահասակների կյանքում:
Դրա համար պետք է հնարավորություն տալ երեխային զգալ հաղթանակի հաճույքը: Չնայած նրան, որ յուրաքանչյուր երեխա մինչև դպրոց գնալը արդեն որոշակի չափով զգացել է հաջողության հաճուքը կամ անհաջողության դառնությունը, այնուամենայնիվ, դպրոցում նրա ձեռքբերումներն ու անհաջողությունները ավելի պաշտոնական բնույթ են կրում:
Հաճախ էլ, մեծահասակների մեծ ակնկալիքները երեխային կարող է փակուղու առաջ կանգնեցնել: Նա հայտնվում է շատ դժվար իրավիճակում և ստիպված է մտածել ոչ թե իր մասին, այլ այն մասին, թե ինչ կմտածեն ծնողները: Շատ երեխաների համար այս ծանր բեռը կարող է դառնալ դեպրեսիայի, վախերի և նյարդային անհավասարակշռության պատճառ: Հետևաբար, նրան դպրոց ուղարկելով՝ յուրաքանչյուր մեծահասակ պետք է մտածի սեփական վախերի, լարվածության մասին և որոշի, թե որն է իր համար կարևոր՝ երեխայի գնահատականով կամ առանց դրա արտահայտված հաջողությու՞նը, թե նրա հոգեկան հավասարակշռությու՞նը:
Մենք հաճախ ենք համեմատում մեր երեխաներին ուրիշների հետ, սակայն չպետք է մոռանալ այն փաստը, որ յուրաքանչյուր երեխա եզակի է, հետևաբար մոտեցումը թե՛ ուսուցչի, թե՛ ծնողների կողմից պետք է անհատական լինի: Սա հատկապես դժվար լուծելի խնդիր է ուսուցչի համար, քանի որ դասարանները ծանրաբեռնված են 30-35 երեխաներով:  Եվ քանի որ, այսօր համապատասխան պայմաններ չեն ստեղծվում երեխաների նկատմամբ անհատական մոտեցման ձևավորման համար, ապա յուրաքանչյուր ծնող, հանուն իր երեխայի, պետք է կանգնած լինի ուսուցչի կողքին: Եթե ծնողի և ուսուցչի գործունեությունը թիմային է՝ արդյունքում շահում են և՛ ծնողը, և՛ ուսուցիչը, և՛, որ ամենակարևորն է՝ երեխան:

Միշտ հիշենք, որ երեխան արդեն շատ բան է սովորել և շատ բաներ է արդեն ինքնուրույն կարողանում անել: Եթե խրախուսենք նրան ավելին իմանալու և անելու, ապա նա չի կորցնի ուսման նկատմամաբ հետաքրքրությունը և հաճույքով կհաղթահարի դժվարությունները:
Մոլորություն է կարծել, թե պատժելով երեխային գնահատականով կամ այլ միջոցներով, հնարավոր է նրան ստիպել սովորել: Վաղ թե ուշ, այն ինչ նա անում է ստիպողաբար, կկորցնի գրավչությունը:

 


ՄԻ ՔԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ ՉԷ ԱՍԵԼ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑՈւՆ

**** Խաղերը վերջացան, հիմա  պետք է սովորես….
****Ծույլիկների հետ ոչ ոք ընկերություն չի անում….
****Դպրոցը խաղ ու պար չի….
****Լավ մարդ դառնալու համար պետք է լավ սովորես…

 

Կատեգորիա: Մանկավարժական | Ավելացրեց: go (27.08.2013)
Դիտումներ: 757 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020