Կիրակի, 20.09.2020, 00:16
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Մանկավարժական

ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Ընդհանրապես, մեր երեխաները մեծահասակների աշխարհում իրենց զգում են ինչպես թզուկները հսկաների երկրում: Առարկաները, որոնք հետաքրքրում են երեխային, հաճախ անհասանելի են նրան, և փոքրիկը անկնելով մեր աշխարհը, բացահայտում է, որ այն շատ անհարմար է իր համար:

Մոնթեսսորին իր մանկապարտեզներում կարողացել է այդ «մանկական ցավին» ճար գտնել: Ըստ այդ մոդելի, ամեն պիտույք և պարագա հարմարեցվում է երեխայի հասակին: Այսինքն՝ ստեղծվում է «նախապատրաստական միջավայր», որտեղ երեխան միանգամայն հարմարավետ է զգում:

 Այս միջավայրը «նախապատրաստական» է համարվում նրա համար, որ ունի պատրաստման հստակ տրամաբանություն և մանրամասն մտածված բովանդակություն՝ երեխայի բնական հոգեբանական պահանջմունքներին համապատասխան:

Մեծահասակների կողմից ստեղծված հատուկ միջավայրային պայմանները որոշիչ դեր են խաղում երեխայի կյանքում՝ ծնված օրից սկսած: Տեսողության, լսողության, համի և շոշափելիքի զգայարանների միջոցով նա տառացիորեն «ներծծում է» այն ամենը, ինչ իրեն շրջապատում է:

Երեխայի մտածողությունն աշխատում է բարդ, ներծծող համակարգի նման: Սա նշանակում է, որ ոչ միայն մասնագետ մանկավարժները, այլև ծնողները պետք է ուշադրությամբ վերաբերվեն երեխային շրջապատող միջավայրին, փորձեն այն դարձնել արդյունավետ և դաստիարակող:

Երեխան սեփական զարգացման մեջ ինքն է առաջավոր դեր խաղում: Դա բացատրվում է նրանով, որ հենց ծնվելուց հետո առաջանում են պահանջմունքներ, որոնք էլ արթնացնում են ինքնազարգացման մեխանիզմներ և երեխան ձգտում է իրականացնել այդ պահանջմունքները:

Մեր՝ մեծահասակներիս խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, ուր երեխան կգտնի իր զարգացման համար անհրաժեշտ ամեն ինչ: Այդ միջավայրը երեխան կընկալի և՛ գիտակցաբար, և՛ ենթագիտակցորեն՝ իրեն ազատ դրսևորելով տարբեր գործունեությունների մեջ:

Ըստ Մոնթեսսորիի զարգացնող միջավայրն ունի պատրաստման հստակ տրամաբանություն և իր մեջ ներառում է մի քանի գոտիներ. բնագիտական, լեզվի, շարժական, պրակտիկ կյանքի, զգայական զարգացման, մաթեմատիկայի, արդյունավետ ստեղծագործական:

Առաջին հերթին պրակտիկ կյանքի վարժություններն են, որոնք օգնում են երեխային ինքնուրույն հոգալ իր մասին. ճիշտ կոճկել կոճակները, կապել կապիչները, լվանալ ձեռքերը, մաքրել և կտրատել մրգեր և բանջարեղեն, ձևավորոլ սեղանը և այլն: Մի խոսքով, այն ամենը, ինչ շատ հաճախ արգելում ենք անել:

Համաձայնեք, մեր երեխաները բավականին հաճախ են մեզանից լսում. «դու դեռ փոքր ես», «չի կարելի այս, չի կարելի այն», «կմեծանաս, այն ժամանակ ինքդ կանես» և այլն: Սակայն, ցավոք, հետո արդեն ուշ է լինում: Հասնելով դպրոցական տարիքի՝ ինքնուրույնության սաղմերն արդեն ոչնչացված են լինում:

Մոնթեսսորի խմբերում ավելի հաճախ լսում են «Դու արդեն մեծ ես, ինքդ կարող ես գլուխ հանել»: Ուսուցիչը միայն պարտավոր է ցույց տալ, թե ինչպես պետք է ճիշտ վարվել նյութի հետ կամ «մոնթեսսորյան» լեզվով` ներկայացնել այն:

Պրակտիկ կյանքի վարժությունները ներառում են այնպիսի նյութեր, որոնք կապված են առարկաների թափվելու, սորալու, տեսակավորելու հատկանիշների հետ: Վերջիններս էլ զարգացնում են ձեռքերի մանր շարժումները, որն էլ նախապատրաստական էտապ է` գրավորի, ընթերցանության, մաթեմատիակական աբստրակցիայի հիմքը:

Պետք է նշել նաև, որ օգտագործվող նյութերը պետք է լինեն իսկական, այլ ոչ խաղալիք:

Ընդհանրապես, Մոնթեսսորի մանկավարժությունը՝ դա մանկավարժություն է առանց պատժի: Վերջինս երեխաների մեջ առաջացնում է ագրեսիվություն, մոռացվածություն և ի վերջո, երեխան դառնում է անինքնավստահ, կոմպլեքսավորված:

Միանգամայն ակնհայտ է, որ լիարժեք անձնային զարգացում չի կարող լինել առանց շրջակա աշխարհի մասին երեխայի ամբողջական պատկերացման: Իսկ դա ապահովում է տիեզերական դաստիարակության գոտին:

Նախապատրաստական միջավայրում երեխան ծանոթանում է այնպիսի կարևոր «մեծական» հասկացությունների հետ, ինչպիսին է օրինակ՝ տարածության հասկացությունը: Նա դա հասկանում է միայն այ բանից հետո, երբ գիտակցում է, որ յուրաքանչյուր առարկա իր տեղն ունի տարածության մեջ: Ինչպես նաև, ինքն ունի սեփական տարածությունը, որն առանց թույտվության ոչ մեկը չպետք է խախտի:

Մոնթեսսորյան սկզբունքներով է աշխատում նաև «ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ» (www.aibengim.do.am) մանկական զարգացման կենտրոնը:

Զարգացման կենտրոնը կազմակերպում է նաև տարաբնույթ հոգեբանական թրենինգներ, անհատական աշխատանքներ հոգեբանական, վարքային խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների հետ:

 

Կատեգորիա: Մանկավարժական | Ավելացրեց: go (11.09.2013)
Դիտումներ: 1324 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020