Կիրակի, 20.09.2020, 00:56
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Թրեյնինգներ

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՄԵՐ ԻՆՏԵԼԵԿՏԻ ՄԱՍԻՆ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՄԱՐԴՆ ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Կարևոր չի խնդրի էությունը, փոխվում են միայն լուծման միջոցները. նկարիչը՝ վրձինով, կոնստրուկտորը՝ քանոնով, շախմատիստը՝ խաղաքարով: Հենց այդ պատճառով էլ առաջին հայացքից թվում է, թե նրանք տարբեր բաներ են անում: Իրականում նրանք մտածում են որոշակի ձևով: Նրանցից ով որ հասնում է հաջողության՝ ուրեմն մտածում է ճիշտ ուղղությամբ, իսկ մնացածները՝ սխալ, ոչ արդյունավետ: Ի վերջո, մեկը պետք է լինի, որ մարդկանց տա ‹‹դեղատոմսը››՝ ինչպես մտածել արագ և արդյունավետ:
 
Ճիշտ մտածելը նման է հեծանիվ վարելուն: Քանի վարել չգիտես՝ անհավանական բան է թվում, իսկ երբ սովորում ես՝ դրանից հեշտ բան կարծես չկա:
 
Սկզբում ճիշտ մտածելակերպի մշակումը առաջին հայացքից հեծանիվ քշել սովորելու պես է թվում: Բոլոր նշանավոր մարդիկ  մտածել են հենց այդպես:
 
‹‹Բոլոր հանճարեղ մարդիկ հանճարեղ են ամեն ինչում››: Դա այդպես է: Նրանք կարողացել են հաջողության հասնել ցանկացած ոլորտում, որովհետև կարողացել են զարգացնել իրենց ինտելեկտը:
 
Երբ մարդը կանոնակարգված որևէ բան է կատարում, այնտեղից ստեղծագործող ինտելեկտի հոտ չի գալիս, բայց չի էլ նշանակում, որ այդպիսի գործունեությունը անկարևոր է: Ինտելեկտը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդը ստեղծում է որևէ ծրագիր: Միայն կենսափորձը որևէ նոր բան ստեղծելու ի զորու չէ: 
 
ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ  ‹‹ԵՍ››-Ը
 
Երբ մարդը կանգնում է իր համար անլուծելի խնդրի առաջ՝ նա ունի երկու ճանապարհ.
 
Առաջին ՝ սովորական և սխալ. ‹‹ես այս խնդիրը չեմ կարող լուծել››:
 
Երկրորդ՝ հանճարների ճանապարհ. Հասկանալ, որ լուծման անհնարինությունը կայանում է սեփական  Ես-ի սահմանափակության մեջ: Մնում է սովորել՝ սովորեցնել ինքն իրեն լուծել խնդիրները:
 
Ինտելեկտի զարգացումը սկսվում է ինքն իր հետ ծանոթությունից. Ո՞վ ենք մենք  իրականում, մեր ուժեղ և թույլ կողմերը, ի՞նչ պետք է փոխենք մեր մեջ, որ հաջողության հասնենք: Մի խոսքով՝ ինտելեկտի զարգացումը ինքն իրեն ձևելու և կարելու դասընթաց է:
 
Թե ինչպես մենք կսովորենք՝ դա ուրիշ խնդիր է:
 
Մի բան պարզ է, եթե ինչ որ մեկն արդեն գրել է սիմֆոնիա կամ հայտնաբերել է ռադիոն, չի նշանակում, որ մենք չենք կարող: Դրա համար պետք է ասես ինքդ քեզ. ‹‹Ես առայժմ չգիտեմ, առայժմ չեմ կարող, բայց կարող եմ սովորել, իմանալ, կատարել››:
 
ԻՆՉՊԵՍ Է ԻՆՏԵԼԵԿՏՆ ԱԶԴՈՒՄ ԿՅԱՆՔԻ ՎՐԱ
 
Մեր ինտելեկտի զարգացման մակարդակը բնորոշում է մեր առօրյա կյանքը՝ առավոտից երեկո:
 
Ինտելեկտը նույնպիսի օրգան է, ինչպես սիրտը թոքերը կամ մկանները և աշխատում է նույն կանոններով: Իսկ եթե օրգանը օգտագործվում է, այն նաև մարզվում ու զարգանում է: Հակառակ դեպքում ատրոֆիայի է ենթարկվում: Ինտելեկտի դեպքում՝ նյարդային խանգարումներն են:
 
·         չենք կատարել օրվա պլանավորումները,
 
·         մեզ ստիպել են կատարել ուրիշի աշխատանքը,
 
·         մենք մեր աշխատանքից հաճույք չենք ստանում:
 
Ուշադրություն դարձրեք, բոլոր խնդիրները կապված են մեր Ես-ի հետ: Մինչև մենք չսովորենք ճիշտ վերաբերվել մեր Ես-ին, կյանքից ոչ մի հաճույք չենք ստանա:
 
Բարեբախտաբար այդ  գործընթացը դարձելի է: 
 
ԻՆՏԵԼԵԿՏԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ
 
Ընդունված է կարծել, որ մտածողությունը ինչ-որ աբստրակտ գործընթաց է, որը հոսում է ինքն իրեն: Սակայն, պետք է հիշել, որ օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է: Սխալ ապրելակերպն իր անմիջական հետքն է թողնում օրգանների առողջ գործելակերպի վրա, վնասում դրանց գործառույթները, ապա նաև ամբողջ ինքնազգացողությունը: Այն նման է համակարգչի ուղեղի /պրոցեսորի/ գործունեությանը. ցանկացած վարակ /վիրուս/ ազդում է ամբողջ ծրագրային համակարգի վրա, մինչև ամբողջական ախտահարում:
 
ՄԱՐԴԸ ՄՏԱԾՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՈՒՂԵՂՈՎ, ԱՅԼ՝ ՈՂՋ ՄԱՐՄՆՈՎ
 
Առողջ մարմինը ծնում է առողջ մտքեր, իսկ առողջ մտքերը կազմավորում են առողջ մարմին: Յուրաքանչյուր միտք ուղղակիորեն ազդում է մարդու իմունային համակարգի վրա: Հետևաբար, մտքերի հիգիենան նույնքան կարևոր է մարդու առողջության համար, որքան մարմնինը:
 
Ինչքան զարգացած է ինտելեկտը՝ այնքան բարձր է առողջության մակարդակը և երկար է մարդու կյանքը: Ստատիստիկան ցույց է տալիս, որ պատմության մեջ հետք թողած մարդիկ ավելի երկար են ապրել, քան իրենց ժամանակակիցները: 
 
ԻՆՏԵԼԵԿՏԸ ԵՎ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԸ
 
Ինչքան զարգացած է ինտելեկտը, այնքան ավելի ուշադրություն և կառավարում է պահանջում: Եթե պարբերաբար չմաքրենք մեր մտքերը, շուտով կսկսվեն ինտելեկտի աշխատանքի խափանումները, որոնք էլ կյանքում խնդիրների կույտ կառաջացնեն:
 
Փորձելով որևէ կերպ կառավարել վերահսկողությունից դուրս մնացած ինտելեկտը, մարդիկ հայտնաբերեցին թմրանյութը, որն այրում է ինտելեկտը ուղեղի հետ միասին:
 
Արդյունքում մարդը դառնում է անուղեղ բանջար:
 
ԹՄՐԱՄՈԼՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄՏՔԵՐՈՒՄ ՄՈԼՈՐՎԱԾ ՄԱՐԴԻԿ ԵՆ
 
Երբ մարդը սկսում է զարգացնել իր ինտելեկտը, թմրանյութերը կորցնում են իրենց գայթակղությունը: Իհարկե խոսքը վերջացած թմրամոլների մասին չէ:
 
ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ՀԱՆՃԱՐ ՑԱՆԿԱՑԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ
 
1. Մարդը կարող է լուծել ցանկացած խնդիր ցանկացած ոլորտում, եթե փոխի սեփական Ես-ը: Ինտելեկտը ինքնափոփոխության հնարավորություն է տալիս մարդուն, ինչով նա տարբերվում է կենդանուց:
 
2. Ցանկացաց ոլորտում սեփական ընդունակությունները զարգացնելու միակ միջոցը ինտելեկտի զարգացումն է:
 
3. Ինտելեկտը մարզումներ է պահանջում: Հակառակ դեպքում ատրոֆիայի կենթարկվի:
 
4. Ինտելեկտն ու մարմինը փոխկապակցված են: Մտքերի հիգիենան նույնքան կարևոր է, որքան մարմնինը:
 
5. Ինտելեկտը պահանջում է անընդհատ կառավարում: Սեփական ինտելեկտից օգտվել չկարողանալը բերում է նեվրոզների և թմրանյութերի օգտագործման վտանգին:
 
Եթե կարողանանք զարգացնել մեր ինտելեկտը, մենք կդառնանք հանճարներ ցանկացած ոլորտում: Մնում է մտածել, թե ինչ ենք ուզում ստեղծել. Երաժշտություն, նկար, գրքեր, հայտնագործություններ կատարել, ստեղծել կորպորացիաներ, բիզնես և այլն:
 
Ընտրենք ցանկացած ոլորտ և համարձակ գործի անցնենք: Մեզ մեր ինտելեկտը կօգնի:
 
ԵՐՋԱՆԻԿ ՄՏՔԵՐ
 
 
Կատեգորիա: Թրեյնինգներ | Ավելացրեց: go (09.09.2013)
Դիտումներ: 1214 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020