Կիրակի, 20.09.2020, 00:25
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Թրեյնինգներ

«Օգնի՛ր ինձ և ես կկարողանամ ինքս»

Այսօր նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացում մանկավարժը բախվում է բազմաթիվ ու բազմատեսակ խնդիրների հետ։ Հազիվ թե գտնվի մի մասնագետ, ով առնչված չլինի երեխաների ուսումնական նյութի յուրացման դժվարությունների ու վարքային բարդությունների հետ։ Բազմաթիվ երեխաների մոտ արտահայտվում են հոգեկան զարգացման հապաղումներ, շեղումներ, կամածին կարգավորող գործառույթների ոչ լիարժեք ձևավորվածություն, դիսգրաֆիա, դիսլալիա և այլն: Ամբողջության մեջ այդ խնդիրները առաջ են բերում երեխայի անձնային, հուզակամային, իմացական անպատրաստվածություն սոցիալական հարմարամանն ու ուսուցման գործընթացին:

 Թվում է, թե նորմալ զարգացմամբ երեխաները չպետք է դրսևորեն նման խնդիրներ, սակայն դրանք կան և դրանց քննադատությունը, զարմանքը, առավել ևս անտեսումը չեն կարող օգտակար լինել երեխայի աջակցության ու զարգացման հարցում։

Մանկավարժական և հոգեբանական աշխատանքների արդյունավետության, բազմաթիվ խնդիրների լուծման, այդ թվում՝ ուսումնական դժվարությունների, կրթության առանձնահատուկ կարիքների, զարգացման հապաղումների, խոսքային և հոգեկան գործընթացների  թերությունների և այլնի հարցում այսօր ամենատարածված ու արդիական պետք է առանձնացնենք նեյրոհոգեբանական մոտեցումը։

Այս ուղղության հիմքերում ընկած են Լև Սիմևնովիչ Վիգոտսկու բարձրագույն հոգեկան գործընթանցերի զարգացման տեսությունը, Ալեքսանդր Ռոմանովիչ Լուրիայի բարձրագույն հոգեկան գործընթացների համակարգային դինամիկ լոկալիզացիայի տեսությունը և Լյուբով Սեմյոնովնա Ցվետկովայի նեյրոհոգեբանական վերականգնման տեսությունը։ Այն ենթադրում է շտկողավերականգնողական և զարգացնող աշխատանքների կազմակերպում երեխայի կամ անձի անհատական նեյրոհոգեբանական տեսակի ու առանձնահատկությունների հաշվառման հիման վրա։ Դրանք ներառում են՝ ՀԳ-ի նկարագիրը, ՀԳ-ի բաղադրիչների, ուժեղ և թույլ կողմերի հստակեցում։

Շտկողական աշխատանքների կազմակերպումը իրականացվում է 4 հիմնական փուլերով՝ Դիագնոստիկ, հաստատող, շտկողական, ամրապնդող։

Շատերի կարծիքով շտկողական աշխատանքերի էությունը կայանում է խաթարումների շտկամ մեջ։  Սակայն, գործնականում հաստատված է, որ պետք է աշխատանք տանել ոչ թե հետևանքների վերացման ուղղությամ, այլ այդ հետևանքները ծնող պատճառների, խորքային նեյրոմեխանիզմների, որոնց խաթարման արդյունքում ծագել է այս կամ այն հապաղումը, խնդիրը, անոմալիան, շեղումը կամ դժվարությունը։  Անհատական շտկողական աշխատանքների պլանավորումն ու անցկացումը բավական բարդ գործընթաց է, որը ներառում է բազմապիսի նեյրոհամակարգերի փոխկապակցված տարրեի գործունեության առանձնահատկությունների, դրանց խաթարման մեխանիզմների ճշգրիտ որոշման հետ։

Այդ գործընթացը կառուցվում է մի շարք սկզունքների հիման վրա։

 

1. Շտկողական աշխատաքնը ուսուցում չէ, այն բազային հոգեկան գործընթանցրեի ձևովորում է, որոնք անհրաժեշտ են ուսուցման համար՝ տեսողական ընկալում, տարածական պատկերացումներ, ձայնային ընկալում և արտաբերում, ծրագրավորում և վերահսկում, մարմնաշարժողական և հուզազգայական գործընթացների կառավարում և այլն։ Շտկողական աշխատանքները նախորդում են ուսուցմանը, սակայն ոչ միշտ են ծնողները գիտակցում և պատկերացնում, որ հենց նեյրոհոգեբանական մեխանիզմների ոչ բավարար ձևավորվածության պատճառով են երեխաները ունենում ուսումնական ծրագրի յուրացման դժվարություններ, հետ մնում և կորցնում սովորելու մոտիվացվածությունը։

Այն դեպքում, երբ երեխան հաճախում է կրթական հաստատություն և ունի ծրագրի յուրացման դժվարություններ, ապա շտկողական աշխատանքերը պետք է ընթանան ուսուցմանը զուգընթաց։

 

2․ Օնտոգենեզում ԲՀԳ-ի զարգացման հաշվառման սկզբունքը, որի հիման վրա պաթոլոգիաները դիտարկվում են ոչ թե տարիքային տվյալ փուլում նորմատիվային գործողությունների հետ համեմատության մեջ, այլ անձի զարգացման օնտոգենեզում, որտեղ ամեն ինչ դիտվում է որպես նորմա։ Յուրաքանչյուր գործառույթ ունի իր անհատական ձարգացման փուլերն ու հոջորդականությունը, դրանք դիտվում են որպես իրար հաջորդող գործողությունների շարք։ 

Հոգեկան գործընթացների զարգացման առանձնահատկությունների և գլխուղեղի կողմից հոգեկան գործընթացների կազմակերպման հաշվառման սկզբունքը։

ՀԳ զարգանում են անհամաչափ, դժվարություններն առաջանում են առանձին գործառույթների կամ բաղադրիչների զարգացման թույլ տեղերից։ Ներյրոհոգեբանական հետազոտությունները փաստում են, որ ուժեղ և թույլ կողմերի առկայությունն ու անհամաչափությունը համարվում են ոչ թե նորմայից շեղումներ, այլ օրինաչափություններ։

Բոլոր ՀԳ ունեն բարդ բազմամակարդակ կառուցվածք և հիմնված են գլխուղեղի բազմաթիվ կառույցների աշխատանքի վրա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ ներդրումը։

ՀԳ բարդությամբ է պայմանավորված, այն, որ ֆունկցիաները երբեք ամբողջությամ չեն խաթարվում, միշտ մնում են մնացորդային կառուցվածքներ, որոնց հիման վրա հնարավոր է կազմակերպել կոմպենսացիոն երևույթը, վերականգնողական ու շտկողական աշխատանքները։

Երեխայի գլխուղեղը ակտիվ ձևավորման փուլում է, հետևաբար զարգացման պաթոլոգիկ պայմանները առաջ են բերում հապաղման տեսակներ, այն դեպքում, երբ մեծահասակի մոտ դրանք առաջ են բերում ՀԳ-ի կորուստ կամ խաթարում։

Շտկողական աշխատանքների առաջին փուլում անհրաժեշտ է գնահատել, թե որքանով են երեխայի կենսաբանական տարիքային նորմերը համապատասխանում նրա հոգեկան զարգացման մակարդակին։ Հնարավոր չէ ձևավորել այն ինչին երեխայի օրգանիզմն ու գլխուղեղը դեռ պատրաստ չէ։

Շտկողական աշխատանքների հիմքում հաշվի է առնվում երեխայի անհատական հոգեանական գործընթացների՝ հուզակամային ոլորտի, խառնվածքի, բնավորության առանձնահատկությունները։ Երեխայի մոտ դրդապատճառների բացակայությունը մասնագետից պահանջում է լրացուցիչ ջանքեր, դրանց ձևավորման հարցում։ Հակռակ դեպքում ցանկացած շտկողական աշխատանք բախվում է հակադրության պայքարի։

 

Գրականություն 
1. Семаго Н.Я. Методика формирования пространственных представлений у детей дошкольного и младшего школьного возраста.- М.: Айрис, 2007.-112с.
2. Семенович А.В. Введение в нейропсихологию детского возраста. -М.: Генезис, 2008.-319с.
3. Семенович А.В.Нейропсихологическая коррекция в детском возрасте. Метод замещающего онтогенеза. -М.: Генезис,2010.-474с.
4. Сиротюк А.Л. Коррекция обучения и развития школьников.-М.: Сфера,2002.-80с.
5. Хомская Е.Д. Нейропсихология .-СПб.: Питер,2007.-496с.


 

Կատեգորիա: Թրեյնինգներ | Ավելացրեց: go (06.01.2018)
Դիտումներ: 324 | Մեկնաբանություններ: 1 | Տեգեր: aib ben gim, trening, neirohogebanutun | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020